Տեսանյութ.Չտրվել իլյուզիաների.Կառավարությունն ունի կամքը՝ գնալ և կարգավորել Ղարաբաղի հարցը
Ուզում եմ ընդգծել, որ միջազգային հանրությունը ավելի ու ավելի ակտիվ՝ Մինսկի խմբի համանախագահող երկրները, խոսում են Ղարաբաղի հարցի երկարատև քաղաքական կարգավորման անհրաժեշտության մասին: Այս մասին, այսօր՝ մայիսի 20-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Սա կարևոր է, քանի որ կա պնդում, թե Ղարաբաղի հարցը կարգավորված է: Հիմա արդեն կարող ենք արձանագրել, որ միջազգային հանրությունն արձանագրում է, որ Ղարաբաղի հարցը կարգավորված չէ և պետք է կարգավորել: Ուզում եմ ընդգծել մեր Կառավարության կամքը՝ գնալ և կարգավորել հարցը, քանի որ դա մեզ անհրաժեշտ է երկարաժամկետ առումով պատերազմի բացառման և հայ ժողովրդի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու համար»,-ասաց նա և նշեց, որ սա շատ դժվար գործ է, այստեղ պետք է քաղաքական կամք, հարվածներ վերցնելու ունակություն, հանրության հետ բաց խոսելու անհրաժեշտություն:
Չնայած դրան, նա կոչ արեց չտրվել իլյուզիաների: «Այո, այսօր Ադրբեջանի զինված ուժերը հատել են ՀՀ սահմանը եւ իմ ասած երկարատեւ գործընթացի համար անհրաժեշտ է, որ նրանք րոպե առաջ լքեն ՀՀ տարածքը: Իդեալում մեր պատկերացումը հետեւյալն է. որ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, հիմա առավել եւս տվյալ տեղամասում, թե Հայաստանի, թե Ադրբեջանի կողմից զինված ուժերը պետք է հետքաշվեն իրենց տեղակայման վայրեր եւ ամբողջ սահմանի երկայնքով սահմանի պահպանություն իրականացնեն սահմանապահ ծառայությունները: Այսպիսի լուծման գնալը հեշտ չի լինելու:
Հանրությանը ուզում եմ կոչ անել չտրվել ադրբեջանական պրոպագանդայի հայաստանյան ցանցի սադրանքներին, և մենք հետևողական աշխատում ենք և աշխատելու ենք Արցախի, Հայաստանի շահերը պաշտպանելու համար»,-ընդգծեց Փաշինյանը նա: