«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

21 մայիս 2021 10:49

Բաքուն պատրաստ է առևտրային հարաբերություններ հաստատել Երևանի հետ,սպասում ենք գործողությունների՝ԼՂ-ն որպես Ադրբեջանի մաս ճանաչի

Բաքուն պատրաստ է առևտրային հարաբերություններ հաստատել Երևանի հետ, բայց դրա համար Ադրբեջանն ու Հայաստանը պետք է ճանաչեն միմյանց սահմանները: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է minval.az կայքը:

«Մենք պատրաստ ենք Հարավային Կովկասի երկրների, այդ թվում` Հայաստանի հետ ազատ առևտուր իրականացնել: Բայց դա պահանջում է Ադրբեջանի և Հայաստանի սահմանների փոխադարձ ճանաչում: Մենք մեր կողմից պատրաստ ենք ճանաչել Հայաստանի սահմանները: Բայց Հայաստանը նույնպես պետք է ճանաչի Ադրբեջանի սահմանները՝ ներառյալ ճանաչի Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս:

Այնպես որ, մենք սպասում ենք գործողությունների հայկական կողմից»,-հայտարարել է Ալիևը «Հարավային Կովկաս. Տարածաշրջանային զարգացումներ և համագործակցություն» թեմայով քննարկումների ժամանակ:

Նրա խոսքով` 30 000 հայ է ապրում Ղարաբաղի այն տարածքներում, որոնք ներկայում գտնվում են ռուս խաղաղապահների վերահսկողության տակ:
Նա ասել է, թե «Մենք նրանց համարում ենք Ադրբեջանի քաղաքացիներ, որոնց գլուխները լվացել են հայկական քարոզչությամբ»:

Ադրբեջանի նախագահը չի բացառել նաև էներգառեսուրսների մատակարարումը Հայաստան:
«Կարծում եմ, որ Հարավային Կովկասում համագործակցության մեծ ներուժ կա այն ոլորտներում, որոնք վերաբերում են, օրինակ, էներգետիկային: Ադրբեջանը կարող է դեպի Հայաստան էներգետիկ ռեսուրսների պոտենցիալ մատակարար լինել»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը քննարկման ենթակա չէ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր