Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

21 մայիս 2021 14:02

Ո՞րն է պատճառը, որ Ադրբեջանը առանց որևէ հիմքի, թույլ չի տալիս զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնել

Ադրբեջանը առանց որևէ պատճառ ներկայացնելու թույլ չի տալիս իր վերահսկողության տակ անցած տարածքներում շարունակել պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը՝ նշելով, որ ադրբեջանական կողմը որևէ պատճառ չի նշում արգելքի համար։


Նրա փոխանցմամբ՝ նախկինում եւս եղել են դեպքեր, երբ կրկին ադրբեջանական կողմը թույլ չի տվել որոնողական աշխատանքներ իրականացնել, սակայն դրանք կարճ ժամանակով են եղել։


«Նոյեմբերի 13-ից այս կողմ մի քանի անգամ աշխատանքները դադարեցվել են տարբեր պատճառներով։ Օրինակ՝ եղել են հրադադարի ռեժիմի խախտում կամ սահմանային միջադեպեր։ Եղել են դեպքեր, երբ ականի պայթյունից վիրավորում կամ մահացության դեպք է եղել երկու կողմից էլ, բայց նման դեպքում ընդհատումները կարճ ժամանակով են եղել, սա մի քիչ ավելի երկար տևեց»։


Դիտարկմանը, թե արգելքն արդյոք որևէ կերպ կապ ունի այն փաստի հետ, որ ադրբեջանական զորքերը հիմա ՀՀ տարածքում են, Թադևոսյանը նշեց, որ ենթադրության մակարդակում կարող է կապ ունենալ, որովհետև ՀՀ սահմաններում իրավիճակը լարված է, Արցախում ևս հեղհեղուկ վիճակ է՝ միջադեպեր միևնույնն է լինում են։ Թադևոսյանը հիշեցրեց, որ երեք օր առաջ Շոշ գյուղի ուղղությամբ կրակոցների հետևանքով վիրավոր ենք ունեցել։


Նա վստահեցրեց, որ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ներկայացուցիչները ռուս խաղաղապահների հետ աշխատանքներ են տանում՝ որոնողական աշխատանքները վերսկսելու համար:


Արցախի ԱԻՊԾ ներկայացրած վերջին տվյալներով, 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը՝ 1553:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր