Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք    

21 մայիս 2021 14:20

Պետք է շատ զուսպ լինեք նման խենթ հրապարակումների հետ գործ ունենալիս. Կրեմլը ՝ հայտնի ստորագրվելիք փաստաթղթի մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի՝ սոցցանցերում հայտնված հայտարարության ենթադրյալ տեքստը սահմանազատման մասին, կոչ է արել զուսպ վերաբերվել նման «պատահական հրապարակումներին» եւ կողմնորոշվել պաշտոնական աղբյուրներով, քանի որ դա փուխր սուբստանց է, եւ շատ լուրջ ջանքեր են գործադրվում իրավիճակի կարգավորման համար։


«Ընդհանուր առմամբ, դա այնքան փուխր սուբստանց է, եւ այնքան լուրջ ջանքեր են գործադրվում այդ իրավիճակը կարգավորելու համար, որ պետք է շատ զուսպ վերաբերվել նման պատահական հրապարակումներին, եւ պետք է կողմնորոշվել միայն պաշտոնական աղբյուրներով»,- ասել է Պեսկովը ՌԻԱ «Նովոստի»-ին՝ ի պատասխան նախօրեին սոցցանցերում ի հայտ եկած եռակողմ հայտարարության տեքստը մեկնաբանելու խնդրանքի։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր