Հետաքրքիր իրադարձություններ են ծավալվում մեր շուրջբոլորը, որոնք էապես կարող են փոխել տարածաշրջանային իրավիճակը          Ամերիկացի գիտնականներն առաջին անգամ մարդուն խոզի երկու երիկամ են փոխպատվաստել       Հակաբիոտիկները հարցի լուծում չեն.Բժիշկ Մյասնիկովն ասել է` ինչպես կարելի է տնային պայմաններում բուժել «Օմիկրոնը»    

21 մայիս 2021 14:44

Ծեծելով տարան՝ մեշոկի նման գցեցին մեքենան․Շուշիի մարտերում 5 տեղից վիրավորված, Մարտական խաչ առաջին աստիճանի ասպետն է պատմում

Շուշիի մարտերում 5 տեղից վիրավորված, Մարտական խաչ առաջին աստիճանի ասպետ Եղիշե Բոցինյանը երեկ՝ մայիսի 20-ին, Բաղրամյան պողոտայում ցույցի ժամանակ տեղի ունեցած միջադեպից տուժել է։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Եղիշե Բոցինյանը նշեց, որ երեկ Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիայի ժամանակ, երբ քաշքշուկ է սկսվել քաղաքացիների և ոստիկանների միջև, ինքը միջամտել է, որից հետո փորձել են բերման ենթարկել նրան։ 

«Ասեցի տղերք իրար մի հրմշտեք, գնացեք սահման, էնտեղ ա բոքսը։ Էդ խոսքիս վրա կարմիր բերետավորները սկսեցին քաշքշելով տանել։ Ծեծելով տարան՝ մեշոկի նման գցեցին մեքենան, մեքենայի մեջ էլ խբեցին, շնչառությունս կտրվեց, ուշքս գնաց։ Զանգեցին շտապ օգնություն և տեղափոխեցին Հանրապետական հիվանդանոց»,- ասաց նա՝ նշելով, որ ամբողջ մարմինը կապտուկներով է պատված։ 


Նրա խոսքով, բուժզննության  արդյունքում, պարզվել է, որ կողերի և գլխուղեղի սալջարդ ունի և հիմա շարունակում է բուժում ստանալ։ 

Եղիշեն Ստեփանակերտից Երևան էր եկել բուժման նպատակով, ունի հաշմանդամություն»։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ քննարկվում էր սահմանային իրավիճակը և փաստաթուղթը, որը պետք է ստորագրի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այդ պահին դրսում հավաքված հոծ բազմությունը բողոքի ակցիա էր իրականացնում՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը և ինչպես իրենք էին նշում, պահանջում էին, որ «հողերը հանձնելու փաստաթուղթը» չստորագրի։ 


 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր