Սպասվում են թույլ տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով          Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշանների համար դեկտեմբերի 14-ին       Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի    

21 մայիս 2021 15:38

Հակամարտությունն ավարտվել է, այն լուծվել է, կարծում եմ, որ այլևս պատճառներ չկան, որ մենք չհետաքրքրվենք ամերիկյան ռազմական տեխնիկայով

Ադրբեջանը շահագրգռված է ամերիկյան ռազմական տեխնիկայի մատակարարմամբ. հինգշաբթի հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հարավային Կովկասում համագործակցության զարգացմանն ու հեռանկարներին նվիրված խորհրդաժողովում:

«Մենք ցանկանում ենք էլ ավելի դիվերսիֆիկացնել մեր հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ և, իհարկե, հասանելիություն ունենալ ամերիկյան ռազմական տեխնիկայի նկատմամբ»,- ասել է նա:

Ալիևը ափսոսանք է հայտնել, որ մինչ այժմ Բաքուն նման հնարավորություն չունի: «Հավանաբար, դա պայմանավորված էր Հայաստանի հետ հակամարտությամբ: Բայց հիմա, երբ (Լեռնային Ղարաբաղի շուրջ) հակամարտությունն ավարտվել է, այն լուծվել է, կարծում եմ, որ այլևս պատճառներ չկան, թե ինչու չպետք է համագործակցենք պաշտպանական արդյունաբերության ոլորտում»,- ասել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր