Տեսանյութ.Դուբայում սաստիկ փոթորիկ է, քաղաքում հեղեղումներ են, չեղարկվել են բազմաթիվ չվերթներ          Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...       ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ    

22 մայիս 2021 11:29

Ասեցին ու արեցին՝Զանգեզուրի միջանցքի գործընթացը սկսվել է

Մենք առաջարկել ենք համագործակցություն տրանսպորտային հարցերում, մասնավորապես` կապված Զանգեզուրի միջանցքի բացման հետ, որը կկապի Ադրբեջանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ. ըստ AzerTAc-ի` ասել է Իլհամ Ալիևը «Հարավային Կովկաս. տարածաշրջանային զարգացման և համագործակցության հեռանկարները» քննարկումների ժամանակ:

«Միևնույն ժամանակ, Հայաստանը երկաթուղային կապ կունենա իր երկու մտերիմ ընկերների` Ռուսաստանի և Իրանի հետ: Նման երկաթուղային կապ չկա: Այսպիսով, մենք առաջարկում ենք դա, և ես կարող եմ ձեզ ասել, որ գործընթացն ընթացքի մեջ է: Գործընթացը սկսված է, հեշտ չէ, բայց սկսվել է»,-ասել է Ադրբեջանի նախագահը:
***
Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղ պայմանագրի կնքումը հնարավոր է, և դա իրական կդարձնի երկու երկրների ազատ առևտուրը Վրաստանի հետ, սակայն դրա համար հարկավոր է Երևանի քաղաքական կամքը:

Պուտինը և Ալիևը քննարկել են Արցախի հարցը և հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպը
Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր