Կոմիտաս-Փափազյան խաչմերուկում վրաերթի է ենթարկվել պարեկ, տեղափոխվել է բժշկական կենտրոն          ՀՀ երկաթուղիները ՌԴ-ից այլ երկրի հանձնելու դեպքում համակարգը կարող է «մեկ գիշերում փլուզվել»       Փետրվարի 19-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

22 մայիս 2021 12:31

Ադրբեջանցիները զբաղեցրել են Կութ գյուղից 6 կմ հյուսիս-արևելք գտնվող բարձունքը. այսպես չէր լինի, եթե...

Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում նոր տեսանյութ է տարածվել, որի հեղինակները պնդում են, որ Ադրբեջանի զինուժը գրավել է ՀՀ Գեղարքունիքի մարզի արևելյան սահմանագծի հատվածում գտնվող բարձունքը։


Razm.Info կայքը տեսանյութի տեղորոշում է կատարել և պարզել, որ այն արվել է Կութ գյուղից շուրջ 6 կմ հյուսիս-արևելք գտնվող լեռնագագաթին:


«Այս հատվածում Գեղարքունիքի մարզի և Ադրբեջանի կողմից օկուպացված Շահումյանի շրջանի սահմանագիծն անցնում է բարձունքների գագաթներով, ադրբեջանական կողմը զբաղեցրել է հենց գագաթային մասը՝ առաջինը ապահովելով իր ներկայությունը այս հատվածում»,– հայտնում է կայքը` ընդգծելով, որ եթե հայկական կողմն առաջինը քայլեր աներ բարձունքը զբաղեցնելու համար, ապա այսօր այն կլիներ ՀՀ–ի և ոչ թե ադրբեջանցիների վերահսկողության տակ։





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր