Սպասվում են թույլ տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով          Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշանների համար դեկտեմբերի 14-ին       Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի    

24 մայիս 2021 10:18

Երուսաղեմի Հայկական թաղամաս են այցելել մոտ 200 հրեաներ և ներողություն խնդրել

Մայիսի 23-ին Երուսաղեմի Հայկական թաղամաս է այցելել մոտ 200 հրեա՝ տարբեր կազմակերպություններից և հանդիպել օրեր առաջ հրեա ծայրահեղ կրոնական երիտասարդների կողմից հարձակման ենթարկված Տիրան աբղ. Հակոբյանի և Արբակ աբղ. Սարուխանյանի հետ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

Հանդիպման ընթացքում նրանք ներողություն են  խնդրել կատարված դեպքի համար և իրենց աջակցությունն ու համերաշխությունը հայտնեցին Երուսաղեմի Հայոց պատրիարքությանը և հայ համայնքին:

Քննարկվել են նաև նման դեպքերի դեմ պայքարելու միջոցներ մշակելու հարցը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ Հոգշ. Տ. Արբակ Աբղ. Սարուխանյանի վրա Սուրբ Հարութեան տաճարի ճանապարհին հրեա երիտասարդների էին հարձակվել: Հայր Արբակը ստացել էր մարմնական վնասվածք:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր