Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.          «Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ       Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը    

25 մայիս 2021 16:42

Երեկ երեկոյան կրակել են Սուրեն Պապիկյանի ընկերոջ հոր վրա. Hraparak.am

Երեկ ժամը 18։00-ի սահմաններում կրակոցներ են հնչել Նոր Նորքի 6-րդ զանգվածում, որի հետևանքով Համալսարանական թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել 61-ամյա Լավրենտ Առուշանյանը։ Առուշանյանին հիվանդանոց են տեղափոխել 6-րդ զանգվածի 10-րդ փողոցից։ Հիվանդանոցից մեզ փոխանցեցին, որ նրա վիճակը գնահատվում է ծանր։ Այս մասին հայտնում է Hraparak.am-ը:
Լրատվամիջոցի տեղեկություններով, Լավրենտ Առուշանյանը Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի  ընկերոջ՝ Աշոտ Առուշանյանի հայրն է, Աշոտ Առուշանյանին Սուրեն Պապիկյանը ամիսներ առաջ նշանակել էր «Հայավտոկայան» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։



Աշոտ Առուշանյանը 2012 թվականին դատապարտվել է 5 տարի 6 ամիս ազատազրկման՝ «նախնական համաձայնությամբ, խմբով, առանձնապես խոշոր գումարի գաղտնի հափշտակության» համար, որպես կազմակերպիչ։ Հանցագործները, մի քանի օր հետեւելուց հետո, «Մանանա Գրեյնի» փոխտնօրեն Արմեն Մանուկյանի ավտոմեքենայի ապակին կոտրելով՝ հափշտակել էին ավտոմեքենայում գտնվող 56 մլն 400 հազար դրամ գումարը։
Ուշագրավ է, որ Առուշանյանի դեմ ցուցմունք տված անձը որոշ ժամանակ անց հայտնաբերվել էր կախված։ Այս անձնավորության պատիժը թավշյա հեղափոխության ժամանակ ազատ ռեժիմի է փոխվել, եւ նա աջակցել է հեղափոխականներին, այդ թվում՝ նաեւ նյութապես։ Մեզ ասացին, որ Աշոտ Առուշանյանի հայրը՝ Լավրենտ Առուշանյանը իրենց թաղամասում զբաղված է եղել Նիկոլ Փաշինյանի քարոզով, որպեսզի որդին պահպանի պաշտոնը, և դրա համար հաճախ վիճաբանությունների ու կռիվների մեջ է հայտնվել։
Մենք տեղեկացանք, որ Առուշանյանը վեց ամիս առաջ ազատվել է «Հայավտոկայան» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր