«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

26 մայիս 2021 15:38

Ականջդ կանչի Վահե Խաչատրյան․ կարո՞ղ է դրանով է պայմանավորված, որ այլևս աշխատակազմը չես ղեկավարում

Ցավում եմ, որ շուրջ 2,5 տարի ներկայացրել եք Երեւանը։

Ի պատասխան Երեւանի քաղաքապետի 16.03.2021թ. ավագանու նիստին հնչեցրածի

Ցավում եմ, որ 2,5 տարի զբաղեցնելով Երեւանի քաղաքապետի աթոռը՝ դեռ չեք սովորել, որ դուք իրավունք չունեք համայնքային ծառայողին մասնագիտական գնահատական տալ. նրան համապատասխան հանձնաժողովն է նման գնահատական տալիս, որն, ի դեպ, քանիցս իմ մասնագիտական կարողությունները գնահատել է գերազանց։ Եթե դուք եք «գնահատողը»՝ էլ ու՞մ են պետք օրենքով սահմանված մրցույթային կամ ատեստավորման հանձնաժողովները։

Դուք ձեր խոսքով ապացուցեցիք, որ ձեզ իրավունք եք վերապահել «գնահատական» տալու՝ ապացուցելով քաղաքական հետապնդման փաստը. շուրջ 2,5 տարի չկարողանալով մասնագիտական եւ կարգապահական տիրույթում ազատվել ինձնից՝ դիմեցիք ձեր վերջին հույսին՝ հաստիքի կրճատմանը, իսկ քաղաքային ուսապարկերն էլ դակեցին քաղաքական պատվերը (ականջդ կանչի Վահե Խաչատրյան. կարո՞ղ է դրանով է պայմանավորված նաեւ, որ դու այլես աշխատակազմը չես ղեկավարում, այլ՝ թաղման բյուրոն, չկարողացար գործիքներին «ճիշտ» աշխատացնել, տեսնու՞մ ես, փաստորեն, հնարավոր է)։

Փառք Աստծո, դուք չեք, որ պետք է գնահատեք համայնքային պրոֆեսիոնալ ծառայողներին, քանի որ չունեք նման գիտելիքներ, կարողություններ, հմտություններ ու փորձ. տապալել եք բոլոր ոլորտները՝ ասֆալտապատումից մինչեւ փողոցային առեւտուր, շինարարությունից մինչեւ բնապահպանություն, տրանսպորտից մինչեւ կորոնավիրուսի դեմ պայքար, դե ներդրումների ու միջազգային հարաբերությունների մասին էլ լռում եմ՝ 2,5 տարվա ընթացքում գեթ մեկ օտարերկրյա մայրաքաղաքի, թեկուզ փոքր քաղաքի քաղաքապետ չի այցելել Երեւան իր նախաձեռնությամբ կամ ձեր հրավերով, իսկ հրավերներ կարծում եմ եղել են. սրանք ապացուցելու կարիք էլ չկա՝ կերպարանափոխվեք եւ անձամբ հարցրեք երեւանցիներին, ավելին՝ հարցրեք Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցներին, բայց չմոռանաք կերպարանափոխվել, դա է ձեզ մոտ հարաբերականորեն լավ ստացվում, ու կհամոզվեք դրանում։ Իսկ ձեր գնահատելու կարողությունը քաղաքային տնտեսությանը եւ/կամ համայնքային պրոֆեսիոնալ ծառայողներին այնքան հեռու է իրականությունից, որքան խոզը տուռնիկից. կոչենք, ի վերջո, իրերն իրենց անուններով։ Իմ կարծիքով դուք կարող եք պրոֆեսիոնալ մակարդակի գնահատական տալ ծաղրածուներին/կատակերգուներին, ինչպես նաեւ բազմակի օգտագործման գործիքներին՝ վերջիններն, ինչ էլ ասեք կընդունեն, դուք էլ կգնահատեք։

Երեւանցիները սխալվել են, բայց դա ձեզ երբեք չի արդարացնելու։

Դուք ժամանակին շատ երեւանցիների «տան անդամ» էիք՝ լավ-վատ, ընդունելի, թե՝ ոչ, ժպիտ էիք պարգեւում, իսկ հիմա՞...

Ձեզ էլ սերունդները չեն ներելու՝ սեւ ու սպիտակ թեզը շրջանառության մեջ դնելու, կապիտուլյանտին աջակցելու, քաղհասարակության ակտիվ անդամ ձեւանալու, Էրիվան ասողներին չպատասխանելու, համայն հայության 2800-ամյա մայրաքաղաքի բարի համբավը ոտնատակ տալու եւ նրա կառավարումը տապալելու համար։

Ու հիմա էլ մի փորձեք ձեզ իբր հեռու պահել քաղաքական պրոցեսներից՝ դուք եղել եք այս կապիտուլյանտ իշխանության մաս, կաք ու կլինեք միշտ։

Ցավում եմ, որ շուրջ 2,5 տարի ներկայացրել եք Երեւանը։

Երեւանի բնակիչ, Համայնքային ծառայության երրորդ դասի խորհրդական, կառավարման մասնագետ, համաճարակաբան, տնտ.գ.թ., ան.գ.թ., Աշխատավորի օրվա կապակցությամբ ՀՀ ԱԺ Պատվո մեդալակիր, Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների եւ ներդրած ավանդի համար մեդալակիր, Երեւան համայնքի 1-ին զարցացման ծրագրի համահեղինակ, Երեւանում զարգացման նոր ծրագրերի մշակման ու կառավարման ներդրված նորույթների հեղինակ, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ։

Միքայել Սահակյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր