Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

26 մայիս 2021 16:42

Տեսանյութ.Թշնամին Գեղարքունիքի հատվածում անարգում ու փորձում է հետ մղել հայ սահմանապահներին՝ պահանջելով զենքերը (18+)

Հայաստանի տարածքում կրկին միջադեպ է եղել ադրբեջանցի և հայ զինվորականների միջև:

Թշնամին Գեղարքունիքի հատվածում անարգում ու փորձում է հետ մղել հայ սահմանապահներին՝ պահանջելով զենքերը:

Պետություն պարզապես չկա:
***
Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ցանցում կրկին տեսանյութ է հայտնվել` ինչպես են ադրբեջանցիք Գեղարքունիքի հատվածում գոռգռալով, հայհոյելով, հրելով տարիքով բավականին մեծ հայ սահմանապահներին քշում բարձունքն ի վար։

Եթե սա նոր նկարված տեսանյութ է, նշանակում է`

▪︎թշնամին շարունակում է խորանալ մեր տարածքում,

▪︎մեր սահմանը թշնամու ներխուժումից 14 օր անց շարունակում է բարձիթողի վիճակում մնալ,

▪︎սահմանին կանոնավոր բանակ չկա, կամավորներ են կամ մոտակա գյուղի բնակիչները, որոնք չեն կարողանում կանգնեցնել/հետ մղել թշնամու օկուպացիոն զորախմբերին,

▪︎ իշխանությունները ոչինչ չեն անում մեր պետությունը, սահմանները և ժողովրդին պաշտպանելու համար։

Եթե սա հին տեսանյութ է, ուրեմն այն պետք է արագ հերքվի հավաստի, տեսանելի, իրական տեղեկատվությամբ հենց սահմանից, որ հասարակությունը վստահ լինի, որ սահմանը այս պահին ամուր պահվում է, թշնամու ներխուժումը կանգնեցված է և չտրվի թշնամու քարոզչությանը և խուճապի չմատնվի, եթե իհարկե, սահմանն իրոք պահվում է...

Իսկ ընդհանրապես, երբ թշնամին զենքը ձեռքին մտնում է քո տուն, գոռում վրադ ու հայհոյում, ոչ թե պիտի գլուխդ կախ հետ քաշվես ու տունդ տաս թշնամուն, այլ ձեռքիդ տակ եղածը` քար, դանակ, հրազեն, ուղղես թշնամու վրա, գլուխն էլ ջարդես, որ մյուս անգամ տանդ կողմն էլ չհամարձակվի նայել։

❌ ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ. տեսանյութը հայհոյախառը արտահայտություններ է պարունակում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր