Սրանք փորձում են վերադարձնել այն օրերը, երբ ազգային ամեն ինչն արգելված էր, երբ եկեղեցի մտնելը ռիսկ էր          Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով       Հրապարակեք խաղաղության պլանը, ստախոսներ, հրապարակե՛ք, տեքստը, ոչ թե ձեր ստերը այդ տեքստի մասին    

27 մայիս 2021 14:48

Վախենում եք պատերազմի վտանգի՞ց. շարունակեք ճամարտակել, ոտքի հանել զինվորների որոշ ծնողների, թե ամեն ինչ զիջենք, միայն մեր երեխաների կողքով քամի չանցնի

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
 
«Ադրբեջանը պաշտոնապես հայտարարում է, թե հայ զինծառայողներին գերի է վերցրել իր տարածք մտնելու համար։
Արդեն 25 օր աղաղակում ենք, որ պետք է կալանավորել Սյունիքում ու Գեղարքունիքում ՀՀ տարածք մտած ադրբեջանցի զինվորականներին։ Հնչում է իշխանության պատասխանը, թե դա հարցի լուծում չէ։
 
Տեսեք, թե թշնամին ինչպես է հարցի լուծում տալիս, նույնիսկ եթե հայ զինվորները չեն հատել շփման գիծը։ Իսկ դուք ձեր Փաշինյաններով, Մակունցներով, Ղալումյաններով ու մյուս պատեհապաշտներով շարունակեք ճամարտակել միջազգային հանրության աջակցության մասին, դատապարտել Ադրբեջանի գործողությունները, շարունակեք հռետորական հարց տալ, թե՝ ում 18 տարեկան որդիով եք պահելու․․․ շարունակեք ոտքի հանել զինվորների որոշ ծնողների, թե ամեն ինչ զիջենք, միայն մեր երեխաների կողքով քամի չանցնի։
 
Սիրելի ծնողներ, վախենում եք պատերազմի վտանգից, որպես պատասխան՝ մեր երեխաներին թշնամին գերեվարում է»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր