Նախատոնական և տոնական շրջանը ձեր կյանքի մի մասն է, թույլ տվեք ինքներդ ձեզ լինել անկեղծ          Կարգալույծ եղած նիկոլական սարկավագը նիկոլականներին կշտամբող գրառում է առել․ «Հրապարակ»       Լոռիում բախվել են 2 «Opel Astra», որոնցից մեկն այնուհետև բախվել է երկաթե էլեկտրասյանը, կան տուժածներ    

28 մայիս 2021 12:21

Գեղարքունիքի մարզպետի պարզաբանումը՝ գերեվարված 16 ադրբեջանցիների և իբրև թե իր պահանջով բաց թողնելու մասին

Հերքման պահանջ...

«Հայկական ժամ» լրատվամիջոցի և որոշ ֆեյսբուքյան օգտատերերի կողմից տարածվել են ամբողջովին հորինված, մտացածին, իրականության հետ ընդհանրապես աղերս չունեցող լուրեր, որ իբրև թե հայկական զինված ուժերի կողմից օրեր առաջ գերեվարվել են թվով 16 ադրբեջանցիներ և իբրև թե իմ պահանջով, մեր զինվորները դրանց բաց են թողել։

Տարածվող լուրը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլ նաև ԼԿՏԻ սուտ է և նպատակ ունի իմ և մեր զինված ուժերի բարի համբավը արատավորել, հասարակության մեջ պետական պաշտոնյաների և զինվորականների վերաբերյալ բացասական կարծիք ձևավորել։

Նման բան ոչ միայն հնարավոր չէ, այլ նաև նման իրավիճակների ու նման որոշումների հետ մարզպետը ընդհանրապես կապ չունի։

Պահանջում եմ անմիջապես հեռացնել նման բնույթի անհեթեթ նյութերը և հանդես գալ հերքումով՝ այլապես ստիպված կլինեմ նշված խնդիրը կարգավորել դատական ճանապարհով։

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր