Ապրիլի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են «IVECO»-ն և «ՎԱԶ 2107»-ը, կա վիրավոր       Վարդան Ղուկասյանին վերագրվող ձայնագրության առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել    

31 մայիս 2021 10:21

Զանգեզուրի միջանցքի կարևոր հատվածը կկառուցվի Հայաստանում և նոր կապ կստեղծի Թուրքիայի և Ադրբեջանի միջև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հայկական կողմն ուսումնասիրում է «Զանգեզուրի միջանցքի անխուսափելիության հետ կապված հարցերը»: Minval.az-ի փոխանցմամբ՝ այս մասին նա խոսել է կիրակի՝ ընդունելով Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի գլխավորած պատվիրակությանը:


«Վերջերս ինձ տեղեկացրել են, որ հայկական կողմը պատշաճ կերպով ուսումնասիրում է այդ միջանցքի անխուսափելիության հետ կապված հարցերը: Ինչպես գիտեք, քննարկումներն այժմ ընթանում են եռակողմ ձևաչափով: Այդ հարցը քննարկվում է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խմբի շրջանակում»,- ասել է Ալիևը:


«Զանգեզուրի միջանցքը նոր կապ կստեղծի Թուրքիայի և Ադրբեջանի միջև: Մենք արդեն սկսել ենք Հորադիզից մինչև Հայաստանի հետ սահմանը ձգվող երկաթուղու կառուցումը: Վստահ եմ, որ առաջիկա երկու կամ երկուսուկես տարում այդ երկաթուղին կշհագործվի:


ԳՈՎԱԶԴ00:17Իմանալ ավելին
Նախիջևանի երկաթուղու մեծ մասը գործում է, պակասող հատվածը կկառուցվի: Զանգեզուրի միջանցքի կարևոր հատվածը պետք է կառուցվի Հայաստանում: Այդպիսով նոր միջանցք կբացվի, և այդ կապը Թուրքիայի և Ադրբեջանի միջև ավելի ամուր կդառնա»,- նշել է ադրբեջանցի ղեկավարը:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր