Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք          «էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

31 մայիս 2021 12:15

Ադրբեջանի ՊՆ-ն հանձնարարել է «վճռականորեն ճնշել սահմանին գտնվող հայկական զինված ուժերի սադրանքները»

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպում է անցկացրել՝ կապված «հայ-ադրբեջանական պետական սահմանին Հայաստանի զինված ուժերի վերջին ռազմական սադրանքների հետ կապված»։ Այս մասին գրում է Interfax.az-ը՝ հղում անելով երկրի ՊՆ-ին։


«Վերլուծելով հայ-ադրբեջանական սահմանի Քարվաճառի և Լաչինի շրջաններում վերջին իրավիճակը՝ Հայաստանի զինված ուժերի սադրանքների արդյունքում, Հասանովը հանձնարարել է ազատագրված շրջաններում տեղակայված զորամասերի հրամանատարությանը՝ ձեռնարկել վճռական քայլեր և օպերատիվ միջոցառումներ՝ թշնամու սադրանքները կանխելու համար», - ասված է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ։


Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որում ՀՀ զինված ուժերին մեղադրում է մայիսի 24-ից 26-ը Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մարտական դիրքերը գնդակոծելու համար։


Արձագանքելով այս հայտարարությանը Հայաստանի պաշտպանության նախարարությունը նշել էր, որ «ակնհայտ է, որ այդ հաղորդագրությունը վերջին օրերին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ իրականացված սադրանքները և մայիսի 25-ին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանի սպանության փաստերը կոծկելու հերթական, խղճուկ փորձն է»։


Սրանից հետո մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։ Ադրբեջանը տեղեկություն էր տարածում, թե հայ զինվորները գտնվել են Ադրբեջանի տարածքում, ինչը հերքեց ՀՀ ՊՆ-ն, ասելով, որ հայ զինծառայողները գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում և չեն հատել սահմանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր