Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

31 մայիս 2021 13:03

Եթե վախենալու, սարսափելու բան չունեն,Փաշինյանը բանավեճի առաջարկ է արել,թող ընդունեն այդ հրավերը

Վարչապետի ասածը բացառապես փոխաբերությունների կոնտեքստում է։ Մենք ներսում թշնամիմներ չունենք և չենք փնտրում։ Այս մասին ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ իշխանությունն ագրեսիվ քարոզարշավ է անում, «ատամներ ջարդում, ինչո՞ւ թշնամու հետ «տղամարդլամիշ» չի կարողանում խաղալ։




«Մենք այսօր օրնիբուն զբաղված ենք ՀՀ անվտանգային հարցերը կառավարելի պահելով և դրանց հետ կապված լուծումներ փնտրելով»,-նշեց նա։


Իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն էլ ընդգծեց՝ քաղաքական բանավեճի դաշտում պետք է լինեն հայտարարությունները, ապա հիշեցրեց՝ Փաշինյանը քաղաքական ուժերին ուղիղ եթերում բանավեճի առաջարկ է արել, որը մինչ այս պահը մերժվել է։




«Սա ժողովրդավարական երկրներին հատուկ նախընտրական քարոզարշավի տեսակ է։ Ես լիահույս եմ, որ այդ ուժերն իրենց մեջ տղամարդկություն կգտնեն և ուղիղ եթերում, հանրության առաջ կբանավիճեն, և բոլոր հարցերի պատասխաննները կտրվեն»,-ասաց նա։


Հայկ Կոնջորյանն էլ հավելեց․ «Բանավեճի ժամանակ յուրաքանչյուրն իր խիզախությունը, տղամարդկությունը, խելացիությունը, հայերենին տիրապետելու կամ չտիրապետելու իր հմտություննները պետք է ուղիղ եթերով ի ցույց դնի ժողովրդին։ Ժողովուրդը, որ պետք է ընտրի, իրավունք ունի տեսնել, թե յուրաքանչյուր քաղաքական ուժի առաջնորդ ուղիղ եթերով ինչպես է դրսևորում իրեն։ Եթե վախենալու, սարսափելու բան չունեն ուղիղ եթերով հանպատրաստից հարցերին պատասխանելու, ապա բոլորը պետք է ընդունեն բանավեճի հրավերը»։


Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը բանավեճի առաջարկ էր արել ՀՀ առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր