Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք          «էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

31 մայիս 2021 14:10

Տեսանյութ.Ոհմակը թաքցրել ու թաքցնում է զոհվածների իրական թիվը.ինձ չտարան մասնակեելու դիահերձման աշխատանքներին

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքով՝ Հայաստանի ու Արցախի վերքերը չեն լավանա այնքան ժամանակ, քանի դեռ «վիժվածքն իշխանության է»։


«Նիկոլ Փաշինյանը և իր թրքաբարո ոհմակը թաքցրել ու թաքցնում է զոհվածների իրական թիվը, նրանց մարմինները, մասունքները։ Հիշեցնեմ, որ երբ ես զորակոչվեցի բանակ, իսկ ես մասնագիտությամբ դատական բժիշկ եմ, և ենթադրվում էր, որ ես պետք է գնամ ու մասնակցեմ դիահերձման աշխատանքներին, օգնեմ, որպեսզի հարազատներին մաքսիմալ շուտ հասնեն իրենց եղբայրների, որդիների դիակները, բայց ինձ չտարան այնտեղ իմ մասնագիտությամբ, շատ պարզ պատճառով, այն նույն պատճառով, ինչ այսօր անհետ կորածների ծնողները բողոքում ու մեղադրում են Նիկոլին։ Պատերազմի չորրորդ օրն արդեն ես գիտեի, որ բազմաթիվ զոհեր կան, ու այդ զոհերի մարմինները պահվում են «Սպայկայի» սառնարաններում։




Ավելին՝ կորոնավիրուսից մահացած մարդկանց համար կար առանձին դիահերձարան, որը գտնվում էր Աբովյան քաղաքում, երբ ընտանեկան դժբախտություն ունեինք այդ օրերին, ես գնացի իմ հարազատի դիակը վերցնելու, ինձ ասացին, որ ամբողջ դիահերձարանը լցված է ոչ միայն կորոնավիրուսից մահացածների դիերով, այլև զինվորների աճյուններով, դա հոկտեմբերի 3-4-ն էր։ Չեմ զարմանում, որ այս վիժվածքները մինչև հիմա թաքցնում են մեր տղաների աճյունները, մասունքները»,- այսօր ասուլիսի ժամանակ նշեց Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով անհետ կորած զինծառայողների հարազատների կողմից Հերացի փողոցը փակելուն։


Նրա բնորոշմամբ, Նիկոլ Փաշինյանի լկտիությունն այն աստիճանի է հասնում, որ  հայտարարում է, թե հպարտ է հայկական կողմի կրած պարտությամբ։




Ըստ նրա, պատերազմի թողած վերքերը, կրած կորուստները, ցավը կարելի է բուժել միայն այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանին քաղաքականապես ոչնչացնեն։


«Այդ վիժվածքի վերջին երկու օրերի և մինչև այդ ունեցած պահվածքը վկայում է, որ Նիկոլ Վովայիօղլին անցել է վա-բանկ, Ալիևից ստացել է երաշխիքներ, որ մինչև ընտրություններ սահմանին նոր մեծ չէպէներ չեն լինելու, և կարծում եմ՝ Նիկոլն ինչ-որ բան արդեն ստորագրել է։ Այն փաստը, որ վիժվածքը թողել է մեր երկրի պրոբլեմները, տղերքի դարդը, ռազմագերիների հարցը, ընկել է՝ մարզերով հայալեզու, բայց թուրքական քարոզչություն է իրականացնում՝ խոսում է այն մասին, որ իր թիկունքը ամուր է, իսկ իր թիկունքին վաղուց Ադրբեջանի ժողովուրդն է կանգնած»,- հավելեց Արմեն Աշոտյանը։





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր