Սա մեր՝ որպես ազգ և պետություն, անսահման խայտառակության ու ամոթի դարաշրջանն է, անարժանապատվության մղձավանջը          Մարտի 20-22-ը սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկ.արձանագրվել է արեգակի բռնկում       Մարտի 19-ին և 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

01 հուն 2021 14:32

Տեսանյութ.Բացառված է որևէ համագործակցություն երկիրը նման վիճակի հասցրած մարդկանց հետ.ՀՀ վարչապետը չպետք է այսքան իրավասություններ ունենա

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բացառիկ հարցազրույց է տվել РБК-ին` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմին, Հայաստանի սահմաններին և երկրի ներսում ստեղծված իրավիճակներին, գործող իշխանությունների թույլ տված սխալներին:


Խոսելով քաղաքականություն իր վերադարձի մասին` Քոչարյան այն «աղմկոտ» է որակել` հիշեցնելով իր կառավարման տարիներին գրանցված տնտեսական հաջողությունների, կուտակած փորձի մասին:


Քոչարյանը վստահություն է հայտնել առ այն, որ հունիսի 20-ին կայանալիք ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը չի կարողանա կառավարություն ձևավորել, սակայն ներկայացված կլինի խորհրդարանում, ինչն ապշեցուցիչ է Քոչարյանի համար:


«Այնուամենայնիվ նա կկորցնի իշխանությունը, ու արդեն այդ ժամանակ նոր իշխանությունը կկարողանա  հասարակությանը ցույց տալ այս իշխանության աշխատանքի իրական արդյունքները: Մարդականց որոշ հատվածը շարունակում է մնալ այս իշխանությունների մանիպուլյատիվ տեխնոլոգիաների ազդեցության տակ, այլ բացատրություն տալ չեմ կարող»,-ասել է նախկին նախագահը` կտրականապես բացառելով Փաշինյանի թիմից կամ նրա նախկին աջակիցներից որևէ մեկի հետ համագործակցելու հնարավորությունը:


«Երկիրն այս վիճակին հասցրած մարդկանց հետ որևէ համագործակցություն կտրականապես բացառված է: Դա ուղղակի անհնարին է»,-նշել է Քոչարյանը:


Նա նաև նշել է, որ կառավարման խորհրդարանական ձևը համարմար չէ Հայաստանի համար և որ ՀՀ վարչապետը չպետք է այսքան իրավասություններ ունենա:
***
Նա մասնավորապես նշել է, որ «իշխանության գալու դեպքում` Փաշինյանի և նրա թիմակիցների հետ հաշիվների մաքրում, վենդետաներ չպետք է լինեն, փոխարենը պետք է արդարադատություն լինի»:


«Դրանք միանգամայն տարբեր բաներ են. այն, ինչ կատարվում էր ինձ հետ (նկատի ունի Փաշինյանի իշխանության գալուց հետո իր նկատմամբ սկսված հետապնդումները-Խմբ.) դա իրական վենդետա էր: Ի դեմս ինձ սպառնալիք էին տեսնում և փորձում էին տարբեր միջոցներով այդ սպառնալիքը չեզոքացնել: Այն ժամանակ ասացի` կզղջաք, որ կապվել եք հետս: Կարծում եմ` հիմա արդեն զղջում են»,-ասել է Քոչարյանը:


Խոսելով կայանալիք ընտրությունների մասին` նա նշել է, որ առհասարակ չի դիտարկում պարտվելու սցենարը և որ հունիսի 20-ից հետո այս իշխանությունը չպետք է լինի:


«Առաջին խնդիրը երկրի կառավարելիության վերականգնումն է: Այս խնդրի լուծումը կբերի բազմաթիվ այլ խնդիրների լուծման... Դա մեխանիզմ է և ավտոմատ կերպով ամեն ինչ կսկսի ավելի լավ, արդյունավետ աշխատել: Պետք  է վերականգնել կառավարության հանդեպ վստահությունը, իսկ վստահությունը վերականգնվում է կառավարության կանխատեսելիության շնորհիվ: Ներկայում իշխանության մեջ մարդիկ են, որոնք իրենց տիպով անկանխատեսելի են: Իր ԴՆԹ-ով, կենսաքիմիայով անկախատեսելի մարդը չի կարող, հայտնվելով իշխանությունում, դրան կանխատեսելիություն հաղորդել: Նրանք մարդիկ են, որոնք կոտրում են համարկարգը, ոչ թե ստեղծում այն»,-ասել է Քոչարյանը` հավելելով, որ մեկուկես տարի անց արդեն հնարավոր կլինի բավական լուրջ երկարաժամկետ ծրագիր կառուցել:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր