Տեսանյութ.Փոխանցեք նախարարին, որ եթե ինքը ժողովրդի ձեռն ընկավ, իրենից ամենամեծ կտոր ականջը կմնա. պահանջում են Առողջապահության նախարարի հրաժարականը

Քաղաքացիները զանգահարում են ՀՀ Առողջապահության նախարարության թեժ գիծ 8003 հեռախոսահամարով և իրենց զայրույթն արտահայտում Առողջապահության նախարարի՝ ժամեր առաջ տարածած հայտարարության առնչությամբ։
«Փոխանցեք նախարարին, որ եթե ինքը ժողովրդի ձեռն ընկավ, իրենից ամենամեծ կտոր ականջը կմնա»-, նշում է քաղաքացիներից մեկը և պահանջում բոլոր պատասխանատուների և առաջին հերթին նախարարի հրաժարականը։
Քաղաքացիները իրենց վրդովմունքն են հայտնում երեկ համացանցում տարածված նկարների առնչությամբ, որտեղ պատկերված էր 2020 թ.․ պատերազմի զոհերի աճյունները և մասունքները պահվող վայրը։