National Interest-ը կանխատեսել է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ միջուկային պատերազմ
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կանգնած են միջուկային մրցավազքի շեմին, գրում է The National Interest-ը:
Ինչպես նշում են հոդվածի հեղինակները, ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ միջուկային կոնֆլիկտի պատճառ կարող են դառնալ երկրների միջեւ բախումները:
Կայանալիք հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետք է համաձայնության հասնեն նոր գործարքի շուրջ՝ հիմնվելով նախորդ պայմանավորվածությունների վրա:
Հոդվածագիրները նշում են, որ Մոսկվան՝ ի տարբերություն Պեկինի, պետք է Վաշինգտոնի մոտ մեծ մտահոգություն առաջացնի՝ «միջուկային հարցի» հետ կապված:
Վերլուծաբանները նշոում են, որ առաջին հերթին Ջո Բայդենի վարչակազմը պետք է երկու երկրներում միջուկային զենքի թվաքանակի սահմանափակման մասին առաջարկով հանդես գա:
Պուտին-Բայդեն առաջին հանդիպումը կկայանա Ժնևում հունիսի 16-ին: Ակնկալվում է, որ առաջնորդները կքննարկեն ռազմավարական կայունության հարցերը, պանդեմիայի դեմ պայքարը, միջազգային օրակարգը եւ տարածաշրջանային հակամարտությունները: