Մակրոնի և Զելենսկու այցը Երևան առանց հետևանքների չմնաց, «Եվրոպական արժեքները» ակնհայտ են․ Զախարովան՝ Փաշինյանի քաղաքացուն սպառնալու մասին          Արամ Ա-ն հանդիպել է Հռոմի պապի հետ և խոսել հայ գերիների և արցախահայության վերադարձի իրավունքի մասին       Ինքնություններն անհայտ անձինք Փաշինյանի նկատմամբ տարածել են սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող սպառնալիքի տեսանյութ    

03 հուն 2021 11:27

Շարունակում են ծաղրել մեզ՝դատական վարույթ է հանձնվել եւս 14 հայ գերիների քրեական գործը

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ծաղրել մարդու իրավունքների ոլորտի բոլոր հնարավոր միջազգային փաստաթղթերը։


Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, դատական վարույթ է հանձնվել եւս տասնչորս հայ գերիների քրեական գործը։ Քրեական գործը հետաքննվելու է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում, դատը վարելու է դատավոր Աֆղան Հաջիեւը։ Դատարանի նախապատրաստական նիստը տեղի կունենա առաջիկա օրերին։


Գերիներին ներկայացվել են սահմանն ապօրինի հատելու եւ այլ անհեթեթ մեղադրանքներ։


Նշվում են Հրաչ Արզումանի Ավագյանի, Գեղամ Սամվելի Սերոբյանի անունները։  Մյուսների անունները (14 հոգի) չեն նշվում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր