Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

04 հուն 2021 15:21

Կան ծնողներ, որ ինչ որ կադրերում տեսած տղաներին նմանացնում են իրենց որդիներին ու ասում են՝ գերի են

«Արմավիրի մարզային բաժնում այս պահին գտնվում է 87 դի և 58 մասունք: Բոլորը սառնարաններում են»,- ասուլիսում ասաց Հանրապետական դատաբժշկական կենտրոնի Արմավիրի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչ Սերգեյ Աբգարյանը:


Նա նշեց, որ դիերի մեծ մասը փափուկ հյուսվածքներ չունեն, կմախքացած վիճակում են, մասունքներ են՝ առանձին ծնոտ, առանձին նախադաստակային ոսկոր, առանձին ազդոսկր ու այդ պարագայում սառնարանային պայմաններն այնքան էլ էական չեն, պետք է որոշակի տարածություն դիերն արտաքին այլ գործոնների ազդեցությանն չենթարկվելու համար:


Ասուլիսին ներկա Հանրապետական դատաբժշկական կենտրոնի Արարատի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչ Արմեն Գևորգյանն ասաց, որ այս պահին իրենց մարզում Մասիսի ԲԿ-ի տարածքում գտնվող դիահերձարանում պահվում է 10 դիակ և մասունք:


«Թաքցրած դիակի վերաբերյալ հարցը աբսուրդի ժանրից է: Զինվորների մարմինները մեզ մոտ բերվում են սպիտակ դիապարկերի մեջ դրված, որի վրա արտաքին մակերեսին թափանցիկ թաղանթով գոյություն ունի  գրպանիկ, որի մեջ տվյալ դիակի համարն է: Ծնողների հետ գենետիկ համադրումից հետո նոր պարզվում է տվյալ դիակի անունը:


Մենք որևէ դիակ, անգամ մեկ մասունք չունենք թաքցրած, բոլոր մասունքները կոդավորված, գենետիկական փորձաքննության փուլում են կամ կրկնակի նմուշառման փուլում»,- ասաց Ա. Գևորգյանը:


Նա նշեց, որ բազմաթիվ դեպքեր ունեն, որ ծնողի հետ համընկնում եղել է, բայց  չի տանում մասունքը. «Եղել են բազմաթիվ դեպքեր, որ այլ երկիր են տարել փորձաքննության, մեր տված պատասխաններից որևէ  շեղման  չի ենթարկվել, բայց էլի հրաժարավում են դիակը մեզ մոտից տանել»: 


Ասուլիսին ներկա ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Մոլեկուլային փորձաքննությունների բաժնի վարիչ Մարինա Բաղդասարյանի խոսքով, կան ծնողներ, որոնք սպասում են, հնարավոր են համարում, որ էլի մասունքներ կգտնվեն:


«Կան ծնողներ, որ ինչ որ կադրերում տեսած տղաներին նմանացնում են իրենց որդիներին ու  ասում են՝ գերի են, ու այդ դեպքում, երբ նույնականացում է լինում, մենք իրենց թշնամին ենք դառնում: Տա Աստված,   որ մենք տանք սխալ նույնականացում, երեխան ողջ ու առողջ վերադառնա տուն»,- նշեց մասնագետը:


Մ. Բաղդասարյանի խոսքով, ռազմի դաշտում պայթյունից մարմինը մասնատվում է, տարբեր ուղղություններով տարածվում:


«Բնական է, որ եթե մի ծնողի  նույնականացվել է մասունք, չի բացառվում նույն ծնողին նույնականացվի ոչ թե 2, այլ 10-15 մասունք, այսինքն մարմինը ինչքանով մասնատվել է, ինչքանով նմուշները, հյուսվածքները հայտնաբերվել են: Եղել է պահ, որ մենք գենետիկական նույնականացմամբ հավաքել ենք մարմին:
Բայց կան ոսկորներ, որոնիցի  ԴՆԹ չի անջատվում »,- նշեց Մ. Բաղդասարյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր