Երկար տարիների ատելության վերջ Է գալու.Հայերը պետք է փոխեն իրենց ազգային զինանշանը, որի վրա պատկերված է Արարատ լեռը, իրենք շատ լեռներ ունեն, ուզում են, թող դրանցից որևէ մեկն ընտրեն          Միակ խոչընդոտը ԼՂ-ն էր.Հիմա ՀՀ-ն այլևս չի պնդում, որ Ղարաբաղը որևէ առումով հիշատակվի       Թող զենք տան,մենք մեր հողը կպահենք.Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի    

05 հուն 2021 14:39

Օնիկ Գասպարյանը դեռ Շուշիի համար պատասխան է տալու

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ընտրողների հետ զրույցում հայտարարեց, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը պատասխան կտա դատարանում։

«Օնիկ Գասպարյանը դեռ Շուշիի համար պատասխան է տալու։ Ինքը ինձ դատարանում պետք է բացատրի, թե Շուշիի օգնության հասնող խումբը ինչի է 2 օր ուշացումով տեղ հասել»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` հիմա ժողովուրդը կարող իրեն մեղադրել, թե ինչու է նման մարդուն ԳՇ պետի պաշտոն տվել, բայց դրա բացատրությունն էլ կա։

«Հիմա դուք կարող եք ինձ հարց տալ` բա դրան խի՞ էիք բերել, ըտեղ դրել։ Պարզ պատճառով` ես հո չէի կարող գնալ, օտար երկրից գեներալ բերել։ Մեր գեներալների միջից պետք է նշանակվեր։ Ընդ որում` ես ԳՇ պետ նշանակելուց առաջ խորհրդակցել եմ ոլորտի մարդկանց հետ, ինձ 2018 թվականին էլ, 2020 թվականին էլ ասել են, որ երկու մարդ կա, որ այս պարագայում կարող է դառնալ ԳՇ պետ, ես հենց այդ երկու մարդկանց եմ նշանակել, օդից չեմ վերցրել։ Ու այսօր էդ մարդիկ հայտարարություններ են անում։ Էդքան սուտ, որ ասել են իմ հասցեին, խոսակցության մասին, որը տեղի է ունեցել տասը մարդու ներկայությամբ , ու ես նման մարդուն գեներալ– լեյտենանտի, գեներալ– գնդապետի կոչում եմ տվել»,–ասաց Փաշինյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր