Բաքվի գրեթե բոլոր հրապարակումներում կարմիր գծի պես անցնում է մտահոգությունը, որ Հայաստանում հնարավոր չի լինելու փոխել Սահմանադրությունը          ՔՊ-ն զբաղված է քաղաքացու ձայներն ու ԲՀԿ-ի մանդատները գողանալով       ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել 2 ընտրական տեղամասի արդյունքները    

07 հուն 2021 16:45

Ինչու են շարունակում ասել 5000-7000զոհ.Փաշինյանը 44-օրյա պատերազմի զոհերի նոր թիվ հայտնեց

Այսօր կանգնում, ասում են, որ Նիկոլը տարավ, 5000 մարդու կոտորեց, նախ էլի եմ ասում՝ ՀՀ-ում զոհվածների պաշտոնական թիվը, որը վերջին անգամ լրացվել է, 3700-ին մոտ թիվ է, որը մենք կարծում ենք, որ կարող է հասնել մինչև 4000-ի: Այս մասին այսօր Գեղակերտ համայնքում համակիրների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Որևէ մեկը կարող է բացատրել, թե ինչու են շարունակում ասել 5000-7000: Նրանց ցանկությո՞ւնն է, զոհի թիվ ավելացնելը ո՞րն է, բայց նրանք դարձել են Ադրբեջանի իշխանության փաստաբանը, փաստորեն՝ ադրբեջանական կողմը կասի՝ իրենք սկսել, իրենք են կոտորել: Նրանք ուզում են ասել, թե Ադրբեջանը չի կոտորվել մեզ, այլ մենք ենք մեր զինվորներին կոտորել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր