Տեսանյութ.Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը` Վարդավառը          Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ       Արմավիրի մարզում 18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բшխվել է հաստաբուն ծառին, վիրшվոր կա    

09 հուն 2021 16:14

Իրանը և Ադրբեջանը երկաթուղային ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել

Իրանը և Ադրբեջանը երկաթուղային ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ հուշագիր են ստորագրել: Այս մասին գրում է Pars Today-ը։


Հուշագիրը ստորագրել են Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ և ԻԻՀ երկաթուղային ընկերության գործադիր տնօրեն Սաիդ Ռասուլին և Ադրբեջանի երկաթուղու գործադիր տնօրեն  Ջավիդ Ղորբանովը:


Հուշագրի համաձայն, կողմերը պայմանավորվել են ընդլայնել  երկաթուղային տարանցման ոլորտում համագործակցությունը, այն հասցնելով տարեկան երկու միլիոն տոննայի:


Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև արագացնել երկու երկրների երկաթուղային համագործակցության ընդյալնման գործընթացը:


2020 թ. Իրանի ու Ադրբեջանի միջև բեռների և ապրանքների տարանցման ծավալը,  կազմել է 480 հազար տոննա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր