Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը          Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել       Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին    

10 հուն 2021 15:00

Լևոն Տեր-Պետրոսյանը մանրամասներ ներկայացրեց իր և Նիկոլ Փաշինյանի 2018թ.-ի հանդիպումից. Փաշինյանին ասեք, որ ցույց տա այդ ասածի ձայնագրությունը

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ 2018 թվականին տեղի ունեցած իր և Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ այդ հանդիպման ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ հողերը պետք է տա։

«Պետք է Նիկոլ Փաշինյանին ասեք, որ ցույց տա այդ ասածի ձայնագրությունը։ Ես իր տանն եմ եղել, հաստատ ձայնագրել է, թող ցույց տա։

Ինձ միշտ մտահոգել է Ղարաբաղի հարցը։ Ես գնացել եմ նրան մեկ բան ասելու, որ նրա առաջին գործը պետք է լինի ֆիքսել այն ժառանգությունը Ղարաբաղի հարցում, որը ստացել է Սերժ Սարգսյանից փաստաթղթով։ Հարցնում է՝ ի՞նչ փաստաթուղթ։ Ասել եմ՝ նամակ գրի ԱԳ նախարարին, պահանջիր երկու օրվա ընթացքում ներկայացնել Ղարաբաղի կարգավորման իրավիճակն ապրիլի 18-ի դրությամբ։

Ասացի, որ պետք է ունենա, թե ինչպիսի ժառանգություն է ստացել։ Դրանից հետո ավելի լավ լուծում կբերես, կլինի քո պատիվը, ավելի վատ լուծում կբերես, կլինի քո խայտառակությունը։ Ուրիշ խոսակցություն չի եղել»,-ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը։

«Իմ առաջարկը մերժվել է և դրան վերադառնալ հնարավոր չէ»,- «Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների հետ միավորվելու առաջարկին վերադառնալը իրատեսական չի համարում, բայց դեմ չէ խոհրդարանում կոալիցիա ձևավորելուն. 

«Ուրիշ բան, եթե խորհրդարանում այնպիսի վիաճակ ստեղծվի՝ մենք էլ անցնենք, Նիկոլն էլ, Ռոբերտն էլ, ուրիշները և որևէ մեկը մեծամասնություն չունենա, ստիպված պետք է գնան կոալիցիաներ ձևավորելու։ Կնայենք, կտեսնենք, միշտ կողմ եմ համերաշխության և կոալիցիաների։ Հայաստանի համար նոր պրոբլեմներ ստեղծելու մի երևույթ է կոալիցիա կոչեցյալը, որը կարող է վեց ամիսը մեկ փոխվել։ Մենք կընկնենք այն երկրների շարքը, որոնք տարին մեկ, երկու կառավարություն են փոխում։ Վատ տարբերակ է, բայց եթե ուրիշ ելք չկա, իհարկե պետք է փորձենք»,- ասաց Լևոն Տեր- Պետրոսյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր