Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 24-ի համար       Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»    

11 հուն 2021 13:55

Տեսանյութ.ՔԿ-ն տեսանյութ է հրապարակել Ալավերդու քաղաքապետի մասնակցությամբ մահվան ելքով վրաերթի մասին

Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Ալավերուդ քաղաքապետի մասնակցությամբ մահվան ելքով վրաերթի մասին:

ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «2021թ. հունիսի 10-ին՝ ժամը 21:50-ի սահմաններում, Ալավերդու քաղաքապետը, վարելով իր անվամբ հաշվառված «Opel Frintera 2.2 D» մակնիշի ավտոմեքենան, Ալավերդի-Հաղպատ ավտոճանապարհի 1-ին կմ-ում  վրաերթի է ենթարկել նույն քաղաքի 51-ամյա բնակչին, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինս բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննության ընթացքում ավտոմեքենայի վարորդի մասնակցությամբ կատարվել է ճանապարհատրանսպորտային դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, առգրավվել է դեպքի պահին վերջինիս հագին եղած հագուստը, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ: Ստուգվել է վարորդի սթափության աստիճանը և պարզվել, որ նա գտնվում է սթափ վիճակում:

Միջոցառումներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր