Նախատոնական և տոնական շրջանը ձեր կյանքի մի մասն է, թույլ տվեք ինքներդ ձեզ լինել անկեղծ          Կարգալույծ եղած նիկոլական սարկավագը նիկոլականներին կշտամբող գրառում է առել․ «Հրապարակ»       Լոռիում բախվել են 2 «Opel Astra», որոնցից մեկն այնուհետև բախվել է երկաթե էլեկտրասյանը, կան տուժածներ    

11 հուն 2021 19:12

Որ ուժերը հնարավորություն ունեն անցնելու խորհրդարան. Տեսանյութ

«Հայացք» մամուլի ակումբի հյուրերն են քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը և քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը:
Թեման՝ Ընթացող քարոզարշավ, գնահատականներ և հնարավոր զարգացումներ:
 
Արմեն Բադալյանի կարծիքով քանի որ քարոզարշավը  կարճաժամկետ է, չի օգտագործվում տեխնոլոգիական ողջ բազան. «Ընտրական տեխնոլոգիաները շատ են, բայց մենք հիմանականում տեսնում ենք հանդիպումներ փակ դահլիճներում կամ հանրահավքների տեսքով և հեռուստատեսային քարոզարշավի եթերաժամեր։ Քարոզարշավը տեխնոլոգիական տեսակետից աղքատիկ է, բովանդակային տեսակետից նույնպես չէի ասի, որ բավական հաջող է և բավական շատ ագրեսիվություն կա»,- նշեց Արմեն Բադալյանը։
 
Վիգեն Հակոբյանի կարծիքով էլ «Հայաստան» դաշինքը շարժվում է  ինքն իր ճանապարհով, ընդհանրապես ուշադրություն չի դարձնում իշխանության մեղադրանքներին, հահոյանքներին. «Սոցիոլոգների ուսումնասիրությամբ՝ իրենց ընտրարշավը բավական հաջող է ընթանում, դրա համար փորձում  են չխրվել իշխանության կողմից թելադրվող օրակարգերի մեջ»-, ասաց Վիգեն Հակոբյանը, հավելելով, որ իշխանությունն էլ երկու թիրախների է ուշադրություն դարձնում՝ ամեն ինչում նախկիններն են մեղավոր և ընտրողներից հայցում է քվե, որ թավիշը փոխարինեն երկաթով։ 
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր