Մատվիենկոն և Սիմոնյանը ծաղիկներ են խոնարհել Հաղթանակ զբոսայգու Անմար կրակի մոտ          Սամվել Բաբայանը դիմել է ՔԿ ղեկավար Արթուր Պողոսյանին․ «Հրապարակ»       «Չարիքի հետ չեն մրցում, հեռացնում են». Բագրատ Սրբազանը փողոցային պայքար կսկսի. «Ժողովուրդ»    

12 հուն 2021 12:17

Ասում են, թե փորձում ենք վարկաբեկել Հայ առաքելական եկեղեցին, ․ ո՛չ, այդ արժեքները վարկաբեկում են կոռումպացված հոգևորականները

Մեզ այսօր ասում են, թե փորձում ենք վարկաբեկել Հայ առաքելական եկեղեցին, ավանդական արժեքները․ ո՛չ, այդ արժեքները վարկաբեկում են կոռումպացված հոգևորականները։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Սևանում կայացած քարոզարշավին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր Հայ առաքելակյան եկեղեցում կան բազմաթիվ ազնիվ հոգևորականներ, բայց խայտառակությունը հասել է այնտեղ, որ Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդի, հայրապետական փոխանորդի ձայնագրություն է  հրապարակվում, որը ծայրից ծայր դեմ է քրիստոնեական արժեքներին և Հայ առաքելական եկեղեցու էությանը։ Ով է ավելի շատ վարկաբեկում՝ կոռուպցիայի մեջ ներգրավված հոգևորականնե՞րը, թե՞ մարդիկ, որոնք քննադատությամբ ուզում են՝ մեր եկեղեցին լինի մեր հոգիների, մտքերի, սրտերի առաջնորդը»,-ասաց նա՝ նշելով, թե այդ հոգևորականների՝ իր ձևակերպմամբ՝ քստմնելի հայտարարություններին չի պատասխանել։

«Հիմա էլ չեմ պատասխանելու, այլ պատասխանելու եմ միայն Աստվածաշնչով, հոգևոր խոսքով»,-ասաց նա, ապա ընթերցեց Աստվածաշնչի 55-րդ սաղմոսը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր