Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

13 փետ 2019 18:34

Տեառնընդառաջ. Տոն քառասնօրյա Գալստեանն Քրիստոսի ի Տաճարն

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Տեառնընդառաջը կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնից 40 օր հետո` փետրվարի 14-ին: Հայ Եկեղեցու կանոնի համաձայն, տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ, որով ավետվում է Տերունի տոնի սկիզբը:
 
Նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի կարգ, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Փետրվարի 14-ին՝ տոնի բուն օրը, Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջի Ս. Պատարագից հետո Հայոց եկեղեցիներում կատարվում է Նորապսակների օրհնության կարգ:
Տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի համայնքները նախաձեռնել են տոնախմբություններ:

Ստորև ներկայացնում ենք ժամանակացույցը:

Փետրվարի 13
Ժամը 16:00-ին Արաբկիր համայնքի նորակառույց եկեղեցու բակում կմեկնարկի տոնական համերգ:
Ժամը 16:00-ին Ս. Երրորդություն եկեղեցու համայնքի նախաձեռնությամբ կմեկնարկի խաչերթ,  ապա եկեղեցու բակում տեղի կունենա տոնական համերգ և նվիրաբաշխություն՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աջակցությամբ:
Ժամը 16:30-ին Նորագավիթի Ս. Գևորգ եկեղեցու բակում կսկսվի տոնախմբություն:

Տեառնընդառաջի նախատոնակի միջոցառումները եկեղեցիների մեծ մասում կսկսվեն երեկայոն ժամերգության ավարտին՝ 17:30-ին: Եկեղեցիների բակում կվառվի խարույկ, ազգային երգ ու պարով կնշվի տոնը:
 
Կաթողիկե  Ս. Աստվածածին եկեղեցի
Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցի
Դավթաշենի Ս. Նահատակաց եկեղեցի
Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցի
Նորք Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցի
Ավանի Ս. Աստվածածին եկեղեցի
Նուբարաշենի Ս. Նահատակաց եկեղեցի
Մխչյանի Ս. Հովհաննես եկեղեցի
Մրգավանի Ս. Հակոբ եկեղեցի
Մասիսի Ս.Թադեոս եկեղեցի
Նորաբացի Ս.Աստվածածին եկեղեցի
Մասիսի Ս.Գևորգ եկեղեցի
Շահումյանի Ս. Աստվածածին եկեղեցի
Արարատի Ս. Հակոբ եկեղեցի
Վեդու Ս.Աստվածածին եկեղեցի
Մարմարաշենի Ս.Գևորգ  եկեղեցի
Արևշատի Ս. Աստվածածին եկեղեցի

ժամը 18:00-ին
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում կվառվի խարույկ
 
Փետրվարի 14
Ժամը 10:30-ին բոլոր եկեղեցիներում Տեառնընդառաջի տոնի առթիվ կմատուցվի Ս. Պատարագ:
Ս. Պատարագի ավարտին բոլոր եկեղեցիներում կկատարվի Նորապսակների օրհնության կարգ` զորացնելու նրանց սիրո և հավատարմության դաշինքը։
 
Թիվ 81 մանկապարտեզում 13:00-ին տեղի է ունենալու միջոցառում, վառվելու է խարույկ և բացատրվելու է տոնի խորհուրդը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր