Երևանում և մարզերում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան տեսքով          Վրաստանի իշխանությունները ինքնիշխանության իսկական դաս տվեցին աշխարհին       Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 12-ի համար    

12 հուն 2021 13:00

ՔՊ-ի ցուցակից Գուրգեն Արսենյանի ունեցվածքը. 82 մլն-ոց ժամացույց, 120 մլն դրամանոց նկար, 4 ավտոմեքենա և ոչ միայն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքում պատգամավորության թեկնածու է գործարար Գուրգեն Արսենյանը: Ըստ օդում կախված լուրերի՝ Արսենյանը համաձայնել է աշխատել Փաշինյանի հետ՝ անընդհատ տհաճ պատմությունների մեջ ընկնող որդու համար որոշ բաներ բարեխոսելու դիմաց:


Ինչևէ: Արսենյանը ներկայացրել է իր հայտարարագիրը՝ որպես ԱԺ պատգամավորի թեկնածու:


Եվ այսպես. նրա լրացրած հայտարարագիրը կազմված է 4 էջից:


Արսենյանը հայտարարագրել է 18 միավոր շենք-շինություն և հողամաս, 4 ավտոմեքենա՝ 2014թ. արտադրության Ռենջ Ռովեր L405, 2015թ. արտադրության Մերսեդես Բենց S63, 2018թ. արտադրության Նիսսան X-Trail 2,5 l և 2019թ. արտադրության Բենտլի Bentayga 4,0T:


8 մլն դրամը կամ դրան համարժեք արտաժույթը գերազանցող գույքերի շարքում Արսենյանը հայտարարագրել է 2 ժամացույց 51 մլն 300 հազար և 82 մլն դրամ արժողության, ոսկյա ձուլակտոր՝ 32.055.700 դրամ արժողության: Նա նաև թանկարժեք նկարների հավաքածու է հայտարարագրել՝ 19 նկար, որոնցից ամենաէժանը 10 մլն դրամ է արժեցել, ամենաթանկը՝ 120 մլն դրամ:


Որպես եկամուտ՝ Արսենյանը հայտարարագրել է հետևալը. Արդշինբանկ ՓԲԸ-ում արժեթղթերից՝ 2.073.000 դոլար, նույն բանկի տոկոսներից՝ 270 հազար դոլար, Յունիքորն գրուպ ՍՊԸ` վարձավճարից 20,160,000 և նույն ՍՊԸ-ի շահաբաժնից՝ 3.620.000 ՀՀ դրամ:


Դրամական միջոցներ բաժնում Արսենյանը հայտարարագրել է 26,520,000 դրամ, 11,702,131 դոլար և 140200 եվրո:


«Արժեթուղթ և ներդրում» բաժնում Արսենյանը նշել է, որ 100% բաժնետոմսեր ունի Արսօյլ ՓԲԸ-ում, Յունիքորն Ֆլորա ՓԲԸ-ում, Յունիքորն Փրինթ ՓԲԸ-ում, յունիքորն քոնսթրաքշըն ՓԲԸ-ում, Յունիքորն գրուպ ՓԲԸ-ում, ևս 100% փայ ունի Յունիքորն Սերվիս ՓԲԸ-ում, 13% փյ՝ Վկրեդիտ 24 ՍՊԸ-ում, և 51% փայ Էլդորադո-Արմեն ՍՊԸ-ում:


Մանրամասները՝ լուսապատկերում
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր