Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Նիկոլը ուժեղ է, որովհետև թույլ են նրա դիմացինները, Նիկոլի որակները կոռեկցիայի ենթարկել հնարավոր չէ       Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով    

12 հուն 2021 15:35

Հնարավորինս շուտ վերացնել Ադրբեջանի կողմից օկուպացված ,ՀՀ իշխանությունների կողնից հանձնված տարածքներում ականադաշտերի խնդիրը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել հնարավորինս շուտ վերացնել Ադրբեջանի կողմից օկուպացված և այդ երկրին ՀՀ կապիտուլյանտ իշխանությունների կողնից հանձնված տարածքներում ականադաշտերի խնդիրը:


«Մենք կապ կհաստատենք բոլոր կողմերի հետ, հատկապես` նրանց, ովքեր ներգրավված են ականների և չպայթած զինամթերքի թեմայում: Կոչ ենք անում աջակցել շուտափույթ ականազերծման գործընթացին», - ասել է Թուրքիայի ղեկավարը։


Ուրբաթօրյա աղոթքից հետո լրագրողների հետ զրույցում պետության ղեկավարը հիշեցրել է, որ հաջորդ շաբաթ Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում կլինի նաև Շուշի քաղաք:


«Եղբորս՝ Իլհամ Ալիեւի հետ մենք հանդիպելու ենք Շուշա քաղաքում և պայմանագիր ենք ստորագրելու: Սա լայնածավալ փաստաթուղթ է Ադրբեջանի և Թուրքիայի միջև»,- ասել է Էրդողանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր