«Ծերուկ Լինքոլն», առանձնատուն Ծիծեռնակաբերդի խճուղում․ Լևոն Տեր-Պետրոսյանի գույքի և եկամուտների հայտարարագիրը

ԿԸՀ-ին ներկայացրած հայտարարագրում Լևոն Տեր-Պետրոսյանը նշել է 5 անշարժ գույք։ Մեկը 813.35 քմ մակերեսով առանձնատունն է Ծիծեռնակաբերդի խճուղում, մյուսները՝ հողամաս և հասարակական տարածքներ Կորյունի և Վարդանանց փողոցներում։
«Շարժական գույք» բաժնում Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարագրել է 1997 թվականի արտադրության «Լինքոլն Թաունքար» ավտոմեքենա։
Որպես եկամուտ՝ Հայաստանի առաջին նախագահը հայտարարագրել է շուրջ 11 մլն դրամ՝ ստացված Կենսաթոշակային հիմնադրամից։ Մաշտոցի անվան Մատենադարանից, որպես գիտական կադրերի պատրաստման վճար, Տեր-Պետրոսյանը մեկ տարվա կտրվածքով ստացել է 119 հզր 963 դրամ, «Իմպրեսո» ՍՊԸ-ից ՝ 1 մլն 200 հզր դրամ։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ունեցել է 2010 դոլար։
Թանկարժեք գույք (անշարժ և շարժական գույք աղյուսակներում չնշված և 8 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող գույք) Լևոն Տեր-Պետրոսյանը չի հայտարարարագրել։ Դատարկ է նաև արժեթղթի և այլ ներդրումների բաժինը։