«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

15 հուն 2021 14:01

Մովսես Հակոբյանը ուշագրավ փակագծեր բացեց. չեմ կարող ասել, թե Երևանին երբ կհասնեն,թշնամու կոնկրետ ուղղություններով առաջխաղացումը ամենևին էլ պատահական չէ

Ինչո՞ւ է թշնամին թիրախավորել և օր օրի փորձում ավե­լի ամուր ամրապնդվել հենց Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում, պատահական է արդյոք կոնկրետ ուղղությունների ներխուժումը: Այս հարցերի պատասխանը «Իրավունք»
փորձեց ստանալ ռազմական գործիչ, ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանից, ով բավական ուշագրավ փակագծեր բացեց՝ փաստելով, որ թշնամու կոնկրետ ուղղություններով առաջխաղացումը ամենևին էլ պատահական չէ.


-Այն, ինչ կատարվում է այսօր ՀՀ պետական սահմանին, նախա­տեսված է 2020 թվականի նո­յեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա ստո­րագրված փաստաթղթով: Այնտեղ ավելի վատ կետեր կան ամրագրված, որոնց գործընթացը դեռևս սկսված չէ: Ես սրան անդրադարձել եմ դեռ անցյալ տարի՝ նոյեմբերին: Ասել եմ, որ մենք այսպիսի խնդիր ունենալու ենք Վարդե­նիսում և Սյունիքում: Մտահոգություն­ներս հնչեցրել եմ թե՛ իմ հրապարակա­յին ելույթներում, թե՛ բարձրաստիճան պաշտոնյաների հետ առանձին հան­դիպման ընթացքում: Ինձ վստահեցրել են, որ, այո, այդ ուղղությամբ աշխա­տանքներ տարվում են, բայց փաստ­վեց, որ մենք արդեն պաշտպանություն չունենք, մեր սահմանները բաց են, և մեր հակառակորդը անում է այն, ինչ ու­զում է: Ասենք, շատ դեպքերում հակա­ռակորդը նաև իրականացնում է պայ­մանավորված գործողություններ, որոնց հիմնավորումներ ևս կարելի է գտնել հիշատակված փաստաթղթում, այդ թվում՝ այն ուղղությունները, որոն­ցով նա մխրճվում է ՀՀ տարածք:



- Այսինքն՝ ամենևին էլ պատահական չէ՞ր թշնամու՝ կոնկրետ ուղղություններով ներխուժումը:


- Շատ ճիշտ հարց՝ պատահական չէր: Այո՛, պատահական չէր: Կոնկրետ Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունները ուղիղ կապ ունեն այն կոմունիկացիաների հետ, որոնք հետագա­յում պետք է բացվեն: Իշխանասարի բարձունքն ամբողջությամբ վերահս­կում է Նախիջևանի սահմանից ավտոմոբիլային ճանապարհի հատումը մին­չև Ադրբեջանի հատված մտնելը: Այնպես որ, պատահական չէ, որ հենց այդ դիրքերն են իրենց վերահսկողության տակ վերցրել և վերցնում:


-Պարոն Հակոբյան, ըստ Ձեզ, մենք այնքան ներուժ չունեի՞նք, որ դիմադրեինք թշնամու առաջխաղացմանը:


-Հակառակորդը օգտվում է այն իրավիճակից, որում մենք այսօր գտնվում ենք, և տարածաշրջանային առումով իր շահերն է առաջ տանում: Հակառակորդն ունի իր առջև դրված երկու կոնկրետ խնդիր՝ կոմունիկացի­աների անխափան բացումը և փախս­տականների վերադարձի ապահովու­մը:


-Ինչպե՞ս եք տեսնում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը:


-Մինչև թշնամին չհասկանա, որ մենք ուժեղ ենք, որ կարող են բախվել կոշտ դիմադրության, ոչինչ չի փոխվի: Իսկ այսօր թշնամին ոչ մի լուրջ դի­մադրության առաջ չի կանգնում, ինչն էլ նրան թույլ է տալիս ժամ առ ժամ լկտիանալ:


-Հնարավո՞ր է, որ մի օր էլ արթնա­նանք ու հասկանա՞նք, որ թշնամին այլևս մայրաքաղաքի դարպասների մոտ է:


-Չեմ կարող ասել, թե Երևանին երբ կհասնեն, բայց եթե այսպես շա­րունակվի, համապատասխան միջոց­ներ չձեռնարկվեն՝ հակառակորդին դուրս շպրտելու ուղղությամբ, ապա ամեն օր, մաս-մաս, կտոր-կտոր մեր հայրենիքը հայտնվելու է թշնամու ձեռ­քերում»,-գրում է թերթը։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր