Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում          Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի       Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի    

16 հուն 2021 10:43

նոր զարգացումներ ՝աշխարհում, որից Հայաստանը դուրս է մնում. դուք ինչ եք անում, իրար վրա ցեխ շպրտելուց բացի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թեչթը գրում է.


«Մինչ հայաստանյան ներքաղաքական կյանքում նախընտրական կրքեր են բորբոքվում, Արցախում և տարածաշրջանում նոր զարգացումներ են տեղի ունենում։ Երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իլհամ Ալիևի հետ այցելել էր Շուշի։ Այս այցն արդեն իսկ քննադատվել է ղեկավար չունեցող ՀՀ ԱԳՆ-ի կողմից։


Հայտարարության մեջ ասվում է. «Որպես տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ ուղղված ակնհայտ սադրանք՝ խստորեն դատապարտում ենք հունիսի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների համատեղ այցելությունն Արցախի՝ ներկայումս ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող հայկական պատմական և մշակութային կենտրոն՝ Շուշի քաղաք»:


Իhարկե, այս իրավիճակում զարմանալի է պաշտոնյա չունենալը, սակայն աշխարհաքաղաքական զարգացումները չեն սպասում ՀՀ ընտրությունների ավարտին։ Նախօրեին տեղի ունեցած Էրդողան-Բայդեն հանդիպումից հետո Ժնևում հունիսի 16-ին սպասվում է Բայդեն-Պուտին հանդիպումը, որի շրջանակում նրանք կքննարկեն ռազմավարական կայունության, COVID-19-ի դեմ պայքարի, կիբերհանցագործության դեմ պայքարի, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր՝ ներառյալ իրավիճակը Մերձավոր Արևելքում, Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Ժնևի հանդիպման անցկացման նախաձեռնությունը եղել է ամերիկյան կողմից»,- նշել է Ուշակովը:


Ինչպես նշեցինք, Ժնևում Պուտին-Բայդեն գագաթնաժողովից առաջ՝ հունիսի 14-ին, կայացել է Ջո Բայդենի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ. այս հանդիպման օրակարգում ևս ներառված էր Ղարաբաղյան հակամարտության թեման: Ստացվում է, որԱՄՆ նոր վարչակազմը Ղարաբաղյան հակամարտությունը քննարկել է թե՛ Էրդողանի հետ հանդիպմանը, թե՛ քննարկելու է Պուտինի հետ սպասվող հանդիպմանը: Եվ մինչ Հայաստանում իրար վրա ցեխ են շպրտում, աշխարհում նոր զարգացումներ են, որից Հայաստանը դուրս է մնում»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր