2026 թվական՝ Կարմիր հրե ձիու տարվա խորհրդանիշներն ու նշանները          Որն է 2026 թվականի ձեր ամենահաջողակ ամիսը՝ ըստ կենդանակերպի նշանի       Իրանը կհարվածի ամերիկյան բազաներին և զինված ուժերին, եթե Վաշինգտոնը որևէ ագրեսիվ գործողություն ձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ    

16 հուն 2021 14:45

Իրավապահներն առաջիկա օրերին մեզ առատ բերքահավաք են խոստանում

«Դուք լսե՞լ եք, որ իշխանությունից ինչ որ մեկը ընտրակաշառք է բաժանում։ Լսե՞լ եք, որ ընդդիմությունը ընտրակաշառք է բաժանում»,- Վայոց Ձորում քաղաքացիների հետ հանդիպմանը հայատարեց Նիկոլ Փաշինյանը։


Ի պատասխան առաջին հարցին արձագանք չեղավ, երկրորդ հարցին՝ մեկ-երկու մարդ երկար «այո» կանչեց։


Նիկոլ Փաշինյանը ապա շարունակեց, որ լավ նորություն ունի, 5 հոգի կալանավորված է ընտրակաշառքի հարցով։


«Այսինքն, նրանք հիմա գտնվում են քրեակատարողական հիմնարկում ու առաջիկա երկու ամսում կշարունակեն գտնվել այնտեղ, հետո ինչքա՞ն կդատվեն, դատարանը գիտի, բայց այն էլ իմացեք, որ ընտրակաշառքների համար պատժաչափերը խստացվել են։ Մենք այս պահի դրությամբ արդեն 55 հոգի ընտրակաշառքի գործով անցնող ունենք, և իրավապահներն առաջիկա օրերին մեզ առատ բերքահավաք են խոստանում»,- ասաց նա։


Նա հավաքվածներին խոստովանեց՝ բերքահավաքն առավել առատ է ցանկանում դարձնել։


«Ես հիմա ուզում եմ նման հայտարարություն անել, որ ՔՊ-ն ընտրակաշառքի մասին վկայող տեսանյութի համար խոստանում է 1000 ԱՄՆ դոլարին համարժեք 500 հազար դրամ»,- ասաց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր