Փաշինյանի օդանավն Ադրբեջանի տարածքով է մեկնել արտերկրյա այցի և վերադարձել          Եվրամիությունը չի մերժում, բայց չի էլ տալիս. ՔՊ-ում հիասթափված են. «Ժողովուրդ»       «Ռազբորկա», կրակոցներ Գորիսում. գլխավոր հերոսներից մեկը ՔՊ-ական համայնքապետի ազգականն է․ «Հրապարակ»    

16 հուն 2021 15:00

Մոսկվայից լավ են լսում ու հեռուն են տեսնում, այնտեղ գիտեն՝ ով կհաղթի ընտրություններում

Ռուսաստանաբնակ մեդիամագնատ և հրատարակիչ Արամ Գաբրիելյանովը տելեգրամյան իր ալիքում Հայաստանի առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ սոցհարցումների հերթական արդյունքն է հրապարակել։ 


«Ինչպես հայտնում են իմ աղբյուրները, որոնք, եթե մի բան էլ ասում են, ապա դրանց հետևում երկաթբետոնյա վստահություն կա, երեկ երեկոյան Մոսկվա է հասել Հայաստանի նախընտրական վիճակի վերլուծությունը: Համատեղ տեղեկանքը կազմել են բոլոր շահագրիգիռ ռուսական կառույցները: Ինքներդ եք հասկանում, որ տեղեկանքում եղած եզրակացությունը հայտնվել է այն մարդկանց սեղաններին, ում արգելված է խաբել, ու դրա համար այդ տեղեկանքի բովանդակության համար դրա կազմողները գլխով են պատասխանատու:




Եզրակացությունը միանշանակ է. ընտրություններում կհաղթի Ռոբերտ Քոչարյանը: Այս պահին Քոչարյանի օգտին կքվեարկի ընտրողների 32%-ը, Փաշինյանին ձայն կտա 24 %-ը:


Մոսկվայից լավ են լսում ու հեռուն են տեսնում»,- գրել է Արամ Գաբրիելյանովը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր