Վանեցյանը Փաշինյանի հետ աշխատանքի մասին. ժամանակի ընթացքում նա սկսեց ավելի շատ ստել, խորամանկել

«Հրաժարականի իմ դիմումում ասված է. «Թող իմ հրաժարականը սթափեցնող քայլ լինի՝ «Կանգ առ»։ Մնացած բոլոր դեպքերում կհաղթի պարտքը Հայրենիքի առջեւ։ Խաղաղություն եւ անվտանգություն մեր երկրին»։ Տարերային որոշումները, գործողությունների անվստահությունը, առաջնայինը երկրորդայինից տարբերելու անկարողությունը եւ Փաշինյանի քաղաքականության այլ սկզբունքներ ոչ մի ընդհանուր բան չունեն սպայի պատվի եւ արժանապատվության հետ։
Հրաժարականի իմ դիմումին նախորդել էին աշխատանքի հարյուրավոր օրեր եւ պարզաբանումներ, բայց Նիկոլը շատ բան չէր լսում կամ չէր ցանկանում լսել, չէր հասկանում կամ չէր ցանկանում հասկանալ։ Ժամանակի ընթացքում նա սկսեց ավելի շատ ստել, խորամանկել, չհետեւել պայմանավորվածություններին եւ էթիկային, ընկնում էր վերնագրերի, իրավիճակային որոշումների եւ մեկանգամյա էֆեկտի հետեւից։ Չմտածելով երկրի ու ժողովրդի համար առանձին հետեւանքների մասին։ Եթե անկեղծ, դեռեւս 2018թ. ես հույս ունեի, որ պոպուլիստ Փաշինյանին կարելի է ուղղել պետական եւ ստեղծարար հուն, բայց ժամանակի ընթացքում ակնհայտ դարձավ, որ այդ մարդն ունակ չէ երկրի առաջնորդ լինելու, որը վիթխարի քանակությամբ խնդիրներ ունի տնտեսությունում եւ անվտանգության ոլորտում։
Ունեցե՞լ եմ արդյոք հատուկ կարծիքներ ստացված տեղեկատվության մասին։ Այո, ունեցել եմ։ Ես պարբերաբար դրանք հայտնում էի Փաշինյանին, մենք բավական սերտ եւ շատ ենք շփվել, քանի որ հարեւանությամբ էինք ապրում։ Դա նրան ավելի հաճախ էր լարում, եւ որպես արդյունք՝ նա ստացավ հրաժարականի իմ դիմումը, բայց հետեւություններ չարեց։ Ուստի ես, ինչպես եւ խոստացել էի դիմումիս մեջ, շարունակում եմ կատարել պարտքս հայրենիքիս առջեւ, բայց արդեն որպես ընդդիմադիր «Հայրենիք» քաղաքական կուսակցության ղեկավար»,- նշել է նա։