Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

17 հուն 2021 11:37

Ինչու ոստիկանության կայքում չկա Սուրեն Պապիկյանի անունը .«Տոյոտա Լանդ Քրուիզեր» ավտոմեքենան հարվածել է դիմացից ընթացող «ՎԱԶ 21-21»-ին, կան տուժածներ, այդ թվում՝ երեխա

Երեկ Վայոց Ձորի մարզից Երևան գալու ճանապարհին, 168.am-ի տեղեկություններով, տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի Toyota Land crauser մակնիշի 36 RO 720 օպերատիվ պետհամարանիշներով մեքենան մեծ արագությամբ ընթանալիս Արարատի մարզի Սուրենավան գյուղի մոտ հարվածել է դիմացից ընթացող Նիվա մակնիշի ավտոմեքենային։ 


Կայքի տեղեկություններով՝ վթարի պատճառով մեքենայի մեջ գտնվող 14 տարեկան երեխան մեքենայից դուրս է ընկել ու հայտնվել բավականին հեռու։
Այս պահին երեխայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։


Սուրեն Պապիկյանի օգնականները արագ հանել են մեքենայի պետհամարանիշները։ Իշխանություններն ամեն ինչ անում են դեպքը կոծկելու համար։
Ի դեպ Սուրեն Պապիկյանը գտվել է մեքենայի մեջ։
Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ հունիսի 16-ին՝ ժամը 15․50-ի սահմաններում, Արարատի մարզի Սուրենավան գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Տոյոտա Լանդ Քրուիզեր» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայում գտնված 14-ամյա պատանին, ինչպես և «Տոյոտա Լանդ Քրուիզեր» մակնիշի ավտոմեքենայում գտնված 23 և 24-ամյա անձինք տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ։

Կատարվում է քննություն։

Հատկանշական է, որ ոստիկանության կայքում դեպքի մասին տեղեկատվությունը  ներկայացված է, սակայն գրված չէ, թե ովքեր են գործող անձինք։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր