Ռուսաստանն ու Ուկրաինան իրականացրել են զոհվածների հերթական փախանակումը          ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում Իրանում զոհվել է ավելի քան 3000 մարդ       Համբարձում Մաթևոսյանի ինքնազգացողությունը լավ է. անցել է համապատասխան բուժզննում    

17 հուն 2021 14:35

Հարձակում է եղել իր տան բակում մեքենան կայանող ռազմական ոստիկանության մայորի վրա. Պահեստազորի սպաներ

«ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն հայտարարություն է տարածել՝ կոչ անելով չանցնել թույլատրելիության սահմանները.


«Մայիսի 30-ին հարձակում է եղել իր տան բակում մեքենան կայանող ռազմական ոստիկանության մայորի վրա։ Դաժան ծեծի արդյունքում ստանալով ծանր մարմնական վնասվածքներ՝ սպան շտապօգնության մեքենայով, ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է հիվանդանոց։


Այս ամենը հաստատող տեսագրությունը կա, մեքենայի պետհամարանիշը ֆիքսված է, հարուցվել է քրեական գործ, սակայն մեր «փառապանծ» իրավապահներն առ այսօր չեն կարողանում բացահայտել հանցագործին։ Ավելին՝ տուժողի հետ որևէ քննչական գործողություն չի  իրականացվել։


Վերը նշված ավագ սպան մեր կառույցի խորհրդի անդամներից մեկի որդին է։ Ինչ՝ ինչ, գոնե հանուն համազգեստի պատվի պիտի բացահայտվեր այս գործը։


Հունիսի 16-ին Երևանի քաղաքապետարանից կապ են հաստատել մեր կառույցի հիմանդիրներից մեկի տիկնոջ հետ, ով քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պետական հիմնարկի աշխատակից է և պահանջել անձնական էջում լայքերով կամ որևէ այլ կերպ չարձագանքել ԱԱԾ պահեստազորի սպաների միության հրապարակումներին։


Հետևել է տիկնոջ շատ կտրուկ, արժանավայել հակադարձումը՝ չներխուժել  անձնական տիրույթ, չխոչընդոտել ի նպաստ հայրենիքի սեփական քաղաքացիական դիրքորոշումն արտահայտելուն։ Պաշտոնյայի արձագանքից ենթադրվում է հետևելիք քայլեր։


Սա է իրականությունը, այսպիսին է նիկոլական Հայաստանը։ Մենք հասկանում ենք այս գործողությունների իմաստը և դուք գիտեք, որ կարող ենք կտրուկ հակազդել։ Զգաստացե՛ք»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր