Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

18 հուն 2021 16:42

Սևանի հոգեբուժարանից մուրճերով մարդիկ են բերել երեկվա հանրահավաքին․Ողջ միջազգային մամուլը Փաշինյանի նկարն է դրել առաջին էջին՝ մուրճը ձեռքին՝ բանտիկով

Փաշինյանի հանրահավաքին երեկ կիրառվել է աննախադեպ վարչական ռեսուրս՝ ասաց ԱԺ պատգամավոր, Ընտրությունների վերահսկման կոմիտեի անդամ Նաիրա Զոհրաբյանը մամուլի ասուլիսում։

«Ես տեսել եմ վարչական ռեսուրսի կիրառումներ, բայց այն, ինչ տեղի ունեցավ երեկ՝ աննախադապ էր»,-վստահեցրեց նա։

Զոհրաբյանին զարմացնում է Հայաստանում երկարաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնող, օրինակ, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի լռությունը այն դեպքում, երբ նրանց ուղարկվել է ահասարսուռ տեսարան, թե ինչպես Սևանի հոգեբուժարանից, անգամ առողջական խնդիրներ ունեցող մարդկանց են տեղավորում մեքենաների մեջ և բերում Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին։ Նրա համար անհասկանալի է, որ իրենք այս ընթացքում որևէ միջանկյալ զեկույցով հանդես չեկան, այնինչ նախկինում իշխանության ամեն հայտարարություն միջանկյալ զեկույցի էր արժանանում։

Նա վստահեցրեց, որ 3 օր շարունակ Փաշինյանը նախապատրաստական աշխատանք է տարել, ավտոբուսներով մարդկանց բերել են, հրապարակում նկարել, որ մարզպետարան հաշվետվություն տան։

Այս միջոցներով, ըստ Դանիել Իոաննիսյանի, Նիկոլ Փաշինյանը 21 100 մարդ է ապահովել ։

Զոհրաբյանը վտանգավոր երևույթի մասին ահազանգեց՝ Փաշինյանի հանրահավաքին մարդիկ եկել էին մուրճերով։

«Հիմա պատկերացնո՞ւմ եք Ռոբերտ Քոչարյանը մուրճով գնար հանրահավաքի․ սորոսականները «Մենք բոլորս մուրճ ենք» գրառումով մայկաներ կհագնեին և կպառկեին փողոցներում»,-ասաց նա։

Նա նկատեց, որ ողջ միջազգային մամուլը Նիկոլ Փաշինյանի նկարն է դրել առաջին էջին՝ մուրճը ձեռքին՝ բանտիկով։

Զոհրաբյանը նաև տեղեկացրեց, որ 260 միջազգային դիտորդ արդեն Հայաստանում է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր