Մարտի 31-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի քրվարույթով 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 31-ի համար    

23 հուն 2021 14:01

Հայաստանը սահմանային ճգնաժամի հարցում իր դիրքորոշումից չի նահանջի.որ դեպքում ռուս սահմանապահները կտեղակայվեն Գեղարքունիքում

Ռուսական կողմի հետ քննարկումներ են ընթանում Գեղարքունիքի մարզում սահմանապահների տեղակայման վերաբերյալ, սակայն դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, եթե ադրբեջանական զորքերն ամբողջությամբ լքեն Հայաստանի տարածքը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը Գյումրիում Հանրային ծառայությունների միասնական գրասենյակի բացման ժամանակ։

Նրա խոսքով ՝ Հայաստանը սահմանային ճգնաժամի հարցում իր դիրքորոշումից չի նահանջի։ Քննարկումները հակառակորդի զորքերի դուրսբերման շուրջ շարունակվում են, և մոտ ժամանակներս սպասվում է այդ բանակցությունների ևս մեկ փուլ։
«Միանշանակ ադրբեջանական ստորաբաժանումները պետք է լքեն Հայաստանի տարածքը, և մենք ջանք չենք խնայի այդ խնդիրը լուծելու համար», - ասել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր