«Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը    

24 հուն 2021 14:02

«Էրդողանիզմի» 3 կործանարար գծերը՝ ըստ թուրք պրոֆեսորի

Թուրք տնտեսագետ, պրոֆեսոր Ահմեթ Ինսելը խոսել է Էրդողանի իշխանության ընթացքում կառավարման համակարգում ի հայտ եկած 3 «նորարարության» մասին, որոնք ըստ նրա՝ կարող են հետագայում լուրջ խնդիր դառնալ Թուրքիայի համար: Այս մասին գրում է ermenihaber-ը։


Պրոֆեսոր Ինսելը թվարկել է դրանք։


1. Օրենքի ստորադասում


«Օրենքի ստորադասումն այն է, որ երբ սահմանադրությունն անգամ գործում է այնքանով, ինչքանով դա ձեռնտու է իշխանությանը»,- մանրամասնում է Ինսելը:


2. Պետական կառույցների ապաֆունկցիոնալացում 


«Էրդողանիզմի այս առանձնահատկությունը մեջտեղից հանում է կառույցների որոշակի ինքնավարությունը՝ դրանց բոլորին դարձնելով մեկ կառույցի՝ նախագահականի կողմից ուղիղ կառավարվող մասնաճյուղեր»,- պարզաբանում է Ինսելը։ Այդպիսով դատարանները, համալսարանները, նախարարական գերատեսչությունները, հանրային ծառայությունները, քաղաքապետարանները, գանձապետարանը, Կենտրոնական բանկը և մյուս օղակները ղեկավարվում են մեկ կառույցի ու մեկ մարդու կողմից:


3. Մշտական կանոնների բացակայություն


«Այսօր Թուրքիայում գործում է կառավարման այնպիսի համակարգ, որտեղ ոչ մի կանոն, նույնիսկ ռեժիմի սահմանած կանոնները շարունակական չեն: Իշխանության ղեկին կանգնած մարդը ամեն պահի ամեն կանոն կարող է փոխել»,- բացատրում է Ինսելը։


Այս երեքի համադրությունը, ըստ թուրք պրոֆեսորի եզրահանգման,  «Էրդողանիզմը» դարձնում է անկանխատեսելի մի իշխանություն, որը կարող է անել նույնիսկ ամենաանսպասելի բանը՝ ընդ որում թե՛ դրական, թե՛ բացասական իմաստով: Այս անկանխատեսելիությունը ինչպես ներքին քաղաքականության, այնպես էլ արտաքին քաղաքականության դեպքում դարձել է «Էրդողանիզմի» գլխավոր առանձնահատկությունը: Ինսելի համոզմամբ դա հատկապես տնտեսական պլանում կործանարար հետևանքներ է թողնում։


«Էրդողանիզմի» իրականացրած այս երեք ավերների՝ օրենքի, կառույցների ու կանոնների ոչնչացումների հետևանքների հաղթահարումը «Էրդողանիզմից» հետո Թուրքիայի առջև ծառացած ամենալուրջ խնդիրներից մեկն է լինելու»,- եզրափակում է թուրք պրոֆեսորը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր