Ձեր երեխաների աչքերի մեջ ո՞նց եք նայում...Գնացեք սահմանների հարցը լուծեք.... առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը          ՈՒրախ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համար       «Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել, ուղևորները հոսպիտալացվել են    

24 հուն 2021 14:32

Ինչու են շտապում.Մոսկվան ու Բաքուն գրոհի նոր ալիք են ձեռնարկում Հայաստանի դեմ

Ադրբեջանն ու Թուրքիան չեն կարող լուծել Հայաստանով անցնող ճանապարհի խնդիրը ՝ առանց հայերի մասնակցության, ասել է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը ՝ մեկնաբանելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Էրդողանի և Ալիեւի հերթական հայտարարությունը:


Թուրքիան ու Բաքուն Ռուսաստանի հետ միասին Հայաստանում ԱԺ ընտրությունից անմիջապես հետո ճնշման նոր փուլ են սկսել, որպեսզի ստիպեն ստորագրել նոր եռակողմ փաստաթղթեր: Դրանց էությունը 2020-ի աշնանային պատերազմի արդյունքների ամրագրումն է և Հայաստանի մասնատումը:


44-օրյա ահաբեկչական պատերազմը ստիպեց Հայաստանին ստորացուցիչ հայտարարություն ստորագրել, բայց դա չլուծեց Բաքվի, Մոսկվայի և Անկարայի խնդիրները, փոխարենը նրանց զրկեց միակ փաստարկից՝ պատերազմի սպառնալիքից և տարածքների կորստից: Բանակցային գործընթացում փաստարկներ մնացել են միայն հայկական կողմին, և եռյակի «գրոհները» փորձ են թույլ չտալու Հայաստանին օգտագործել իր փաստարկները:




Տարասովը ճիշտ է՝ առանց Հայաստանի ոչինչ չի ստացվի, քանի որ Հայաստանն իրավատերն է: Եթե ​​ՀՀ կառավարությունը գիտակցի պետական ​​իրավունքի ուժը, ապա Բաքուն, Անկարան և Մոսկվան չեն հաջողի:


Հայաստանը հրաժարվում է ականազերծման քարտեզները հանձնելուց, ասել է Ալիևը: «Մենք կարողացանք Հայաստանից ականների քարտեզ ստանալ միայն Աղդամի շրջանի համար, այլ շրջաններում կան հարյուր հազարավոր ականներ: Բայց նրանք հրաժարվում են մեզ տալ այդ քարտեզները», – ասել է Ալիևը:


Բաքուն չի կարող «յուրացնել» «ազատագրված» տարածքները, որոնք միջազգային ճանաչում չունեն: Դրանք կարող են ճանաչվել, եթե Բաքուն ճանաչի Արցախի անկախությունը, և Ալիևը դա շատ լավ է հասկանում:




Ադրբեջանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղության մեծ համաձայնագրի շուրջ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: Ըստ նրա ՝ «առաջին անգամն է, երբ բռնազավթման փաստ չկա»: Սա նշանակու՞մ է, որ Բաքուն առաջարկում է «սակարկություններ»:


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը զրուցել է Բայրամովի հետ, ապա Ալիևն է զանգահարել Պուտինին: «Քննարկվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի համաձայնագրերի իրականացման գործնական ասպեկտները: Հատուկ ուշադրություն է դարձվել Հարավային Կովկասում տնտեսական կապերը և տրանսպորտային հաղորդակցությունը վերականգնելու ուղղությամբ եռակողմ ձևաչափով աշխատանքների ակտիվացմանը», – ասված է Կրեմլի հայտարարության մեջ:


Մոսկվան ու Բաքուն շտապում են վերսկսել եռակողմ գործընթացը, քանի որ ահագնանում են ներքին ու արտաքին խնդիրները:
lragir.am


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր