Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

19 հոկ 2022 12:33

Հայաստանն այժմ ամբողջովին խրվել է Արևմուտքի վարած խաղերի մեջ, և դա նրան կտանի ծայրահեղ ծանր իրավիճակի

Regnum.ru–ն գրում է, որ Արևմուտքը ճնշում է գործադրելու Հայաստանի վրա Թուրքիային և Ադրբեջանին զիջումների գնալու համար։ Այդ մասին REGNUM-ի թղթակցին ասել է քաղաքագետ, «Ժողովրդի ձայնը» (Հայաստան) փորձագիտական ​​ակումբի անդամ Արման Ղուկասյանը։


«Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը մինչև վերջին պահը անորորշ էր, բացի դա  Իլհամ Ալիևի հետ բանակցությունների մասին էլ հայտնի էր դարձել ընդամենը մեկ օր առաջ։ Կարծում եմ, Փաշինյանը միամտորեն հավատում է, որ առանց Մոսկվայի միջնորդության տարածաշրջանում կարող են լուծվել վիճելի հարցեր, և դրա երաշխավորը դառնալու են եվրոպացիներն ու ամերիկացիները։ Լրատվամիջոցներից հայտնի է դարձել, որ Փաշինյանը միջնորդության համար դիմել է Էրդողանին, որպեսզի Բաքուն ռազմագերիներին վերադարձնի Հայաստան, սակայն Անկարան պնդել է, որ Հայաստանը հրաժարվի Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքականությունից։ Արդյունքում Փաշինյանը Ալիևի հետ համատեղ հայտարարություն է ընդունել, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Սա հերթական խաղաթուղթն է Բաքվի ձեռքին, և այդ հայտարարությունը մոտ ապագայում դառնալու է նաև այսպես կոչված խաղաղության պայմանագրի հիմքը, որի արդյունքում Հայաստանը ստիպված է լինելու լքել Արցախի մնացած մասը։ Ի դեպ, Արևմուտքն էլ է Հայաստանին դրդում զիջումների գնալ Ադրբեջանին և հանձնել Ղարաբաղը, քանի որ եվրոպացիներն ու ամերիկացիները նպատակ են դրել դուրս բերել ռուս խաղաղապահներին Արցախից»,- ասել է Արման Ղուկասյանը։


Քաղաքագետը նաև նշել է, որ Թուրքիան միշտ էլ բացահայտ հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հնարավոր կլինի միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից հետո։ Թուրքիան, ըստ փորձագետի, խաղում է իր խաղը, և նրան հետաքրքրում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։ Հայաստանն, ըստ քաղաքագետի, այժմ ամբողջովին խրվել է Արևմուտքի վարած խաղերի մեջ, և դա նրան կտանի ծայրահեղ ծանր իրավիճակի։


Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-7-ը Պրահայում կայացել են Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների հանդիպումները։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր