Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

01 հուլ 2022 12:17

ՌԴ-ն, Թուրքիան և Ադրբեջանը հարկադրում են Երևանին կապիտուլյացիայի՞. դե, եթե ամեն ինչ որոշված է, ապա ինչո՞ւ չի նշվում այն ստորագրելու տեղն ու ժամանակը

Realtribune.ru-ն գրում է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գլխավոր միջնորդներից մեկը: ՌԴ ԱԳՆ-ն, հետևելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համառ պահանջներին, գործնականում այլևս չի օգտագործում «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորում» արտահայտությունը, և իր արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջոցով, բազմիցս նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դե ֆակտո դադարել է գործել։ Հիմնական պատճառը իբր թե այն է, որ մյուս երկու հիմնական միջնորդները՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան, չեն ցանկանում Ռուսաստանի հետ համատեղ աշխատել։ Իբր թե, հայերի բախտը չի բերել Արևմուտքի պատճառով, որը «ցավալի» է նաև Ռուսաստանի համար։ Սկզբունքորեն նաև Ալիևն է անընդհատ ընդգծում այդ մոտեցումը։


Մոսկվան և Բաքուն գրեթե միարժամանակ չեն նշում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման այսպես կոչված Մադրիդյան սկզբունքները։ Հայաստանը դեռևս անդրադառնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին: Իր հերթին, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ևս չեն բացառում միջնորդությունը ինչպես այդ խմբի շրջանակներում, այնպես էլ Երևանի և Բաքվի հետ երկկողմ հարաբերությունների ձևաչափով։ Ընդ որում Արևմուտքը նաև նախաձեռնել է հայ-ադրբեջանական բանակցությունների նոր հարթակ Բրյուսելում ԵՄ նախագահ Շառլ Միշելի հովանու ներքո։ Սակայն Բրյուսելյան բանակցությունների բովանդակությունը քիչ է  տարբերվում մոսկովյան բանակցություններից։ Միևնույն ժամանակ, Արևմուտքը պնդում էր, որ Հայաստանը իջեցնի Ղարաբաղին կարգավիճակ տալու պահանջների նշաձողը։ Նման դիրքորոշումը արդարացի քննադատության տեղիք է տալիս Հայաստանում և Ղարաբաղում, իսկ Նիկոլ Փաշինյանի արտահայտած նման միտքը ընդդիմադիր բողոքի շարժման է հանգեցրել, որը, սակայն, երկու ամիս անց ավարտվել է անհաջողությամբ՝ Հայաստանի վարչապետի հրաժարականի պահանջի առումով։


Հայ փորձագետ Հայկ Մանասյանը գտնում է, որ պատահական չէր այն, որ Հայաստանում ընդդիմության բողոքի ակցիաներն ավարտվել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Երևան կատարած այցից հետո։ Նա պնդում է, որ Նիկոլ Փաշինյանը համաձայնվել է Զանգեզուրի միջանցքի հարցում Մոսկվայի դիրքորոշման հետ: Խոսքն այն մասին է, որ այդ միջանցքը վերահսկել է Ռուսաստանը։ Ալիևն անհանգստանալու ոչինչ չունի, քանի որ ինչպես «Լաչինի միջանցքում» են հսկողությունն իրականացնում ռուս խաղաղապահները այնպես էլ «Զանգեզուրի միջանցքում» տարանցումը կապահովեն ռուս սահմանապահները։ Այստեղ գլխավորը ոչ թե զորքերի տեսակն է, այլ «ռուսներ» արմատը։ Հետևաբար, եթե ամեն ինչ համաձայնեցված է, ապա ինչի՞ համար են ընդդիմության բողոքները։ Լավրովի Երևան կատարած այցից հետո, ելնելով անաչառ միջնորդի տրամաբանությունից, նա այցելել է նաև Բաքու։ Այդ այցը, ըստ էության, ամբողջությամբ հաստատել է Մանասյանի ենթադրությունը պայմանավորվածություններ լինելու վերաբերյալ։


Հայաստանում հասարակությունն ու ԶԼՄ-ները հայտնվել են ծայրահեղ տագնապալի վիճակում։ Ստացվում է, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններ չկան, քանի որ Ռուսաստանը, ինչպես Ադրբեջանն ու Թուրքիան, Հայաստանին ստիպում է կապիտուլյացիայի ենթարկվել։ Այս առումով հարց է առաջանում. դե, եթե ամեն ինչ որոշված է, Ռուսաստանին հաջողվել է «համոզել» Փաշինյանին ստորագրել փաստաթղթի վերջնական տարբերակը, որը նաև լրիվ ընդունելի է Ալիևի համար, ապա ինչո՞ւ չի նշվում այն ստորագրելու տեղն ու ժամանակը:


Ավելին, եթե Հայաստանը պատրաստ է բոլոր երևակայելի և աներևակայելի զիջումների գնալ, ապա թուրքերի ու ադրբեջանցիների ինչի՞ն է պետք Հայաստանում ռուսական սահմանային վերահսկողությունը։ Հասկանալի է, որ Ռուսաստանը գործադրում է բոլոր անհրաժեշտ ջանքերը հայ-ադրբեջանական հարաբերությունների վերականգնման գործում իր գերակայությունը պահպանելու համար, որտեղ Ղարաբաղի հարցը ընդամենը գործիք է։ Ստացվում է, որ Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդները, որպեսզի դադարեցնեն հերթական արյունահեղությունն ու խնդիրները, պետք է դառնան Ռուսաստանի միութենական պետության թեկնածու։


Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա դատելով Փաշինյանի քաղաքականությունից, նրա կարծիքն այլևս ոչ ոք չի էլ հարցնում: Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմին, ապա այդ հարցում պարոն Ալիևը դեռ դժվար թե համաձայնի նման դիվանագիտական ​​կոմբինացիայի։ Լավրովը նշել է, որ ո՛չ Երևանում, ո՛չ Բաքվում իր գործընկերների կողմից մերժման չի հանդիպել։ Ի՞նչ է դա նշանակում: Միգուցե՞ գործընկերներից մեկը, որոշել է ձգձգել ժամանակն ու բանակցային գործընթացը։ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարում է, որ չի մերժում Ադրբեջանի առաջարկները, իսկ Ալիևը հակառակն է պնդում: Ինչո՞վ է դա պայմանավորված, եթե ոչ Բաքվի ցանկությամբ պահպանել առկա իրավիճակը, քանի դեռ չեն պարզվել Ուկրաինայում ռուսական գործողության արդյունքները։ Ստացվում է, որ Երևանը չի՞ կարող Լավրովին ասել, և նրա փոխարեն Բաքու՞ն է խոսում:


Ադրբեջանն ավելացնում է գազի արտահանումը Եվրոպա՝ թերևս հաշվի առնելով թուրքմենական և ղազախական գազի տարանցման իր հնարավորությունները, չխոսենք նաև Թյուրքական պետությունների կազմակերպությունում և Թուրանի ապագա բանակում Բաքվի հատուկ դերի մասին։ ԱՄՆ-ն՝ ի դեմս նախագահ Ջոզեֆ Բայդենի, հերթական անգամ չեղյալ է համարել 907-րդ ուղղումը, որն ավելի վաղ արգելում էր Վաշինգտոնին ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին։


Ստացվում է, որ այսօր Ալիևի ընտրությունից է կախված Հարավային Կովկասի՝ Կենտրոնական Ասիայի հետ միասին, ճակատագիրը։ Ամբողջ հարցն այն է, թե Բաքուն ի՞նչ ընտրություն կկատարի։ Առայժմ նա համարվում է Ռուսաստանի «ընկերը, դաշնակիցը, գործընկերը»։ Բայց որպեսզի այդ «առայժմ»-ը մշտական ​​դառնա, Ադրբեջանը պետք է ընտրի Հայաստանի հետ համաձայնագրի ստորագրման վայրը։ Ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոխվում է (ներառյալ մտրակը բլիթի հետ): Այսօր Ռուսաստանը «մտրակ» է օգտագործում եղբայրական Ուկրաինայի դեմ, իսկ Ադրբեջանի նկատմամբ ընտրել է «բլիթ»-ը։ Ռուսաստանում փոխվում են իշխանության մարդիկ, և նրանց հետ նաև տրամադրությունները։ Հետաքրքիր է, ի՞նչ կլինի Ադրբեջանի հետ, եթե հանկարծ Ալիևը որոշի փոխել դեպի Ռուսաստան իր ուղղվածությունը՝ ի օգուտ Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր