Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը          Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի       Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է    

26 հուն 2021 12:26

Ապշեցուցիչ ցուցանիշ.Ինչպես է սուրճն օգնում լյարդի քրոնիկ հիվանդություններին

Բրիտանացիները 40-ից մինչև 70 տարեկան գրեթե կես միլիոն մարդու տվյալներ են ունեցել: Նրանց թվում սուրճ խմողները երեք անգամ ավելի շատ էին, քան այն չօգտագործողները։
Ինչպես հաղորդում է Medportal-ը, 11 տարվա դիտարկումներից հետո այդ ցանկում գրանցվել է լյարդի քրոնիկական հիվանդությունների 3600 դեպք, 1800 մասնակիցների մոտ ախտորոշվել է ճարպային հիվանդություն, իսկ 301 մարդ մահացել է տարբեր պաթոլոգիաներից:

Պարզվել է, որ այն մարդկանց մոտ, որոնք պարբերաբար սուրճ են խմում, լյարդի քրոնիկ հիվանդությունների զարգացման ռիսկը 20 տոկոսով ավելի քիչ է, քան նրանց մոտ, ովքեր սուրճ չեն օգտագործում: Իսկ այդ պաթոլոգիաներից մահացության հավանականությունը սուրճի սիրահարների մոտ 49%-ով ցածր է, ինչն ապշեցուցիչ ցուցանիշ է։

Գիտնականները պնդում են, որ հարցի «լյարդային» իմաստով օգտակար է օրական 3-4 բաժակ սուրճը։ Ամենալավը բնական աղացած սուրճն է, թեև առանց կոֆեինի սուրճն ու լուծվող սուրճը նույնպես կանխարգելող ազդեցություն ունեն, բայց՝ ավելի քիչ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր