Բելառուսում մտադիր են պաշտոնյաների և զինվորականների համար մահապատիժ սահմանել պետական ​​դավաճանության համար          5 զոհերի գանգերը պետք է անհապաղ հետ բերել. Փարիզի Մարդու թանգարանում գտնվում են 18 հազար գանգեր, վախեցել են հրապարակել       Չինաստանը եւ Ռուսաստանը՝ որպես 2 երկրներ, որոնք «վտանգ են ներկայացնում բազմաբեւեռ աշխարհի համար.Պետք է դեմն առնել՝ խուսափելու սառը պատերազմից    

28 հուն 2021 14:18

Թուրքը վախկոտ ազգ ա, վերին աստիճանի ագրեսիվ շան որդիներ են, չի լինում դրանց հետ մարդկային ձևով խոսել

«Ադրբեջանցիները Տեղ գյուղի բնակիչներին նեղել են, դուրս են եկել զենքերով, գյուղացիներն էլ հեռացել են»,- Արավուսի գյուղապետ Արգամ Հովսեփյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում անդրադարձել է ադրբեջանական զինծառայողների՝ հրազենով սպառնալիքներին, երբ թույլ չեն տվել գյուղացիներին հավաքել հնձած խոտը: 


Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 26-ին. բնակիչները սեփականության իրավունքով իրենց պատկանող հողատարածքում պատրաստվում էին հավաքել հնձած խոտը՝ ադրբեջանական դիրքից մոտ 300 մետր հեռավորության վրա՝ Անդրուն քարեր կոչվող վայրում, սակայն ադրբեջանցիները կրկին ագրեսիվ պահվածք են ցուցաբերել։


Ա.Հովսեփյանի փոխանցմամբ՝ նշված տեղանքը Արավուսի, Տեղ գյուղի և Խնածախի սահմանի խաչմերուկում է՝ ադրբեջանցիների անմիջապես պոստի տակը։ «Հեկտարներով հողերի մասին է խոսքը, որտեղ բնակիչներից շատերը՝ մեկ կամ երկու հեկտար սեփական տարածք ունեն, որտեղ խոտը պետք է հավաքվեր»։


Ադրբեջանական ամեն դիրքում տեղակայված են 30-40 զինվորական, հայկական գյուղերի բնակիչներն էլ 5-6 հոգով ամեն անգամ գնում են խոտը հավաքելու։


«Արավուսի բնակիչների հետ մենք գնում ենք կանգնում ենք՝ մինչև խոտերը հավաքում են, մեզ հետ եւս նման բան է լինում։ Ադրբեջանցիները գոռգոռում են, շունն էլ ա շատ հաչում՝ հետո՞։ Ադրբեջանցիները Տեղի բնակիչների վրա էլ են գոռգոռացել են, փորձել վախեցնել, զենքով են եղել, բայց չեն կրակել»։


Արավուսի գյուղապետը տեղեկացրեց, որ բնակիչների ահազանգից հետո ինքը՝ կամավորական ջոկատի տղաների, համայնքի ղեկավարի, առաջին բանակային կորպուսի հրամանատարի հետ եղել են դեպքի վայրում։ Հովսեփյանն ասում է՝ ադրբեջանցիները ագրեսիվ էին անգամ բանակցությունների ժամանակ.


«Իրենք շատ ագրեսիվ են, վերին աստիճանի ագրեսիվ շան որդիներ են, չի լինում իրենց հետ մարդկային ձևով, հանգիստ խոսել։ Հաջողվել է այնպես անել, որ բնակիչները խոտը հավաքեն։ Բարձել են ավտոն, նոր մենք գնացել ենք մեր տները։ Թուրքը վախկոտ ազգ ա, թուրքը ով ա, որ չթողնի։ Թուրքը իրենից ինչ է ներկայացնում»։


Արավուսի համայնքապետը նշեց, որ ինքը ևս գյուղացիների կողիքն է, հիմա հատկապես, երբ բերքը հավաքելու կարիք կա։ Գյուղի բնակիչները անասունների 80 տոկոսը վաճառել են, որովհետև արոտներ չունեն։


«Մինչև 100 խոշոր անասուն կային, հիմա մեկ կամ երկուսն են մարդիկ պահում»։


Հարցին՝ ինչպես են բնակիչները նույն տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու, եթե ադրբեջանական կողմը խոչընդոտում է նրանց աշխատանքը, Հովսեփյանը նշեց, որ շարունակելու են աշխատել, իսկ Արավուսը սահմանային խնդիրների առջև է կանգնած ու մինչև այսօր անգամ հանձնաժողով չի ստեղծվել՝ քննարկելու սահմանազատման աշխատանքները։


«Է թող առաջանա խնդիր, իրենք փորձելու են մեզ ստեղից էլ հանեն, բայց կարա՞ն։ Դա մեր տարածքն է։ Արավուսը փոքր գյուղ է՝ 40 տնտեսություն, 178 բնակիչ ունի։ Պատկերացրեք այս փոքր գյուղի 64 հեկտար հողը GPS-ով եկել վերցրել են։ Ես ամեն օր դիմում եմ պատկան մարմիններին՝ վերջը ի՞նչ է լինելու։ Ցորեն ու գարի ենք ցանել, պիտի հնձենք, մեր խոտերը փչացան, հեսա ցորենն էլ կփչանա։ Ասում են՝ ինչ-որ հանձնաժողով պիտի գա, մինչև հիմա չեն եկել»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր