Տեսանյութ.Արցախը հանձնել են այն մարդիկ, որոնք գնացին Եվլախում ստորագրեցին. Հրաչյա Հակոբյանը՝ արցախցի լրագրողին          Արմավիր քաղաքում բախվել են «ՊԱԶ» ավտոբուսն ու «Lexus»-ը. 9 վիրшվորներից 3-ը երեխաներ են       Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը որոշեց՝ Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ    

28 հուն 2021 19:16

Վերջապես կլինի կարճատև անձրև և ամպրոպ,քամու ուժգնացում

Հունիսի 28-ից հուլիսի 3-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:


ԱԻ նախարարության փոխանցմամբ, հանրապետության տարածքում hունիսի 28-30-ը, հուլիսի 1-3-ն առանձին շրջաններում՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։


Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 28-30-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։

Երևան քաղաքում հունիսի 28-30-ը, հուլիսի 1-3-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր